Լատվիայի խորհրդարանը հաստատել է Ստամբուլի կոնվենցիայից՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված պայմանագրից երկրի դուրս գալու որոշումը։ Լատվիան Ստամբուլի կոնվենցիան վավերացրել էր 2023 թվականի նոյեմբերին, այս մասին հայտնում է LRT պարբերականը։
Առաջարկն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում՝ իշխող կոալիցիայի պատգամավորների աջակցությունը ստանալուց հետո. այն հոկտեմբերի 30-ին հաստատվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Վերջնական ընթերցմամբ առաջարկն ընդունվել է խորհրդարանում հոկտեմբերի 31-ին՝ մոտ 13 ժամ տևած քննարկումներից հետո։Կոնվենցիայից դուրս գալու առաջարկը ներկայացրել էր ընդդիմադիր աջակողմյան «Լատվիան առաջին տեղում» կուսակցությունը սեպտեմբերին։Ըստ Delfi-ի պարբերականի՝ որոշմանն աջակցել են ընդդիմադիր կուսակցությունների 56 պատգամավոր, ինչպես նաև «Կանաչների և ֆերմերների միությունը», 32 պատգամավոր դեմ են քվեարկել:









 
                                             
         
         
         
         
         
         
         
         
        