Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրավաբանական «ժուլիկություն» է․ արձագանք Մարտակերտի ղեկավարի արդարացման մասին ՔԿ-ի հայտարարությանը


ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է․

Սույն վարույթով համայնքի ղեկավարի պաշտպանությունն ստանձնել է «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանը։Այսպես,1) Նախ անդրադառնանք քննչական կոմիտեի կողմից անթույլատրելի համարված «քաղաքական շահարկումների» հարցին։

Միշա Գյուրջյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը սկսվելու պահից եղել է միջազգային բազմաթիվ ակտերով սահմանված ուղիղ քաղաքական հետապնդման վառ արտահայտված օրինակ։ Նշված փաստը հաստատվում է նախ այն հանգամանքով, որ ավտոմեքենայի անվանափոխությունը հենց այն եղանակով, որի հետևանքով մեղադրանք էր ներկայացվել համայնքի ղեկավարին՝ կատարվել է ՀՀ կառավարության հետ երկարատև բանակցությունների արդյունքում, ուղիղ Կառավարության ներկայացուցիչների խորհրդով։ Այս մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1614-Ն որոշմամբ սահմանել է լրիվությամբ նույն կարգավորումը, ինչը նախապես առաջարկվել էր խորհրդակցությունների ընթացքում։

Իսկ վերջում, հինգ ամիս անց Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի որոշմամբ ՀՀ կառավարության այս նույն որոշմանը հղում կատարելը ամբողջ ենթադրյալ իրավական գործընթացը պաշտոնապես հաստատել է որպես մաքուր քաղաքական գործընթաց։Քաղաքական հետապնդման վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ եղանակով չէր կարող քրեական հետապնդում հարուցել Մարտակերտ համայնքի նկատմամբ կատարված ենթադրյալ հանցավոր արարքի համար։

Միաժամանակ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ այդ համայնքը Ադրբեջանի Հանրապետության համայնքն է, ուստի Միշա Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող էր հարուցվել միայն այն դեպքում, եթե դրա համար ՀՀ քննչական կոմիտեին դիմեր Ադրբեջանի Հանրապետության քննչական կոմիտեն։
Պաշտպանին տրամադրված վարույթի նյութերում որևէ այդպիսի պաշտոնական դիմում չի եղել։2) ՔԿ-ի պնդումը, թե քրեական վարույթով հիմնավորվել է, որ՝ «մեղադրյալի կողմից ավտոմեքենան իր անվամբ գրանցելու ժամանակահատվածում ներկայացվել են տեղեկանքներ, որոշումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանել կամ գոյություն չեն ունեցել և այդ եղանակով հիշյալ ավտոմեքենան անհատույց և ապօրինի դարձրել է իրենը» իրականության խեղաթյուրման փորձ է և սուտ է իր ամբողջ բովանդակությամբ։Ավտոմեքենայի անվանափոխումը գրանցելու համար չի ներկայացվել որևէ տեղեկանք։

Ներկայացված ավագանու որոշումը ամբողջությամբ համապատասխանել է իրականությանը, ինչը հաստատվել է նաև դատախազի կողմից կայացված որոշմամբ։ Մասնավորապես, ՔԿ-ի փոխարեն պաշտպան Արսեն Բաբայանը դեռևս նախաքննության առաջին օրերին փաստաբանական հարցմամբ ստացել է ՀՀ ՆԳՆ-ում առկա ավագանու որոշումը, համապատասխան լիազորագիրը և այն որպես ապացույց ներկայացրել է ՔԿ-ին։

Սա մի գործընթաց էր, որ ՔԿ-ն թեև պարտավոր էր ինքնուրույն կատարել, սակայն համառորեն հրաժարվում էր դրանից։ Միաժամանակ պաշտպան Ա. Բաբայանը քննչական կոմիտեին է ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարից ստացված այն պարզաբանումը, որ գրանցման գործընթացի հիմքում դրված բոլոր փաստաթղթերը, բացի ավագանու որոշումից (պայմանագիր, լիազորագիր և այլն) ստեղծվել է հենց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, հատուկ համակարգի միջոցով, այսինքն՝ նախապես այդպիսի որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարի կողմից չի ներկայացվել, ինչով էլ, դեռևս հինգ ամիս առաջ, պաշտպանն ամբողջությամբ հերքել է քննչականի պնդումը, թե ներկայացվել է գոյություն չունեցող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելին, այս հինգ ամիսների ընթացքում կատարված նախաքննությամբ քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել հակառակը և այդպիսով քրեական հետապնդումը դադարեցնելուց հիմք է ընդունվել նաև պաշտպանի ներկայացրած այդ փաստը։ Այն հանգամանքը, որ ավագանու որոշումն ամբողջությամբ օրինական է՝ հաստատվում է նաև պաշտպանի կողմից կատարված փաստաբանական հարցաքննություններով, որոնք ներկայացվել են քննիչին։

Դատախազի հիշյալ որոշմամբ համայնքի ղեկավարի արդարացման հիմքում դրվել են նաև Մարտակերտ համայնքի ավագանու անդամների ցուցմունքները։ Ավագանու անդամները մասնավորապես հայտնել են, որ Միշա Գյուրջյանը տրանսպորտային միջոցն Արցախի Հանրապետությունից տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, ինչը միայն դրական և ողջունելի քայլ է։ Այսինքն՝ այն չի մնացել թշնամուն։ Ինչ վերաբերվում է մեքենայի անվանափոխությանը, ապա ավագանու անդամները ցուցմունքներով պնդել են, որ իրենք իրենց կամքով և քվեարկությամբ են որոշել, որ այդ ավտոմեքենան հետագա շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից ազատվելու համար պետք է նվիրատվության եղանակով դարձնել միակ լեգիտիմ անձի՝ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի անվամբ։ Այդ որոշումը եղել է արդարացի և ամբողջությամբ ծառայել է իր արդարացի նպատակին։3) Հայտարարությամբ քննչական կոմիտեն պնդել է, թե ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման գոյությամբ էականորեն նվազել է արարքի հանրային վտանգավորությունը և ինչն էլ, իբր, քրեական հետապնդումը դադարեցնելու առիթ է դարձել։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավաբանական «ժուլիկություն»։Թեև քրեական հետապնդումը արդարացնող հիմքով դադարեցնելու դատախազի որոշման պատճառաբանական մասով այսպիսի բովանդակություն առկա է, սակայն դա ընդամենը սեփական մեղքը չընդունելու և այդպիսով քաղաքական հետապնդումը բացառելու անհույս փորձ է։

Փաստ է մի բան, որ նույն որոշմամբ դատախազը հաստատել է, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը, ինչը քրեադատավարական կարգի համաձայն ամենահիմնական և ամենաառաջին արդարացման հիմքն է։Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ հինգ ամիս տևած «քրեական» հետապնդման ընթացքում քննչական կոմիտեն սույն գործով աշխատել է ընդամենը 16 օր։

Այսինքն՝ սույն վարույթով անձին հինգ ամիս շարունակ մեղադրյալի կարգավիճակում պահելը ունեցել է բացառապես քաղաքական վրեժխնդրության շարժառիթ։«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակ

Լրահոս

Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել
Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները
Կարևոր
Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում
ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ)
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ)
Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ)
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch
Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել
Շտապ
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն
Մահացել է Սամվել Մեսրոպյանը
Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել
ՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան

Լրացուցիչ նորություններ

...

Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը

Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում

Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ)

Մահացել է Սամվել Մեսրոպյանը

Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ)

ՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ)

Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին

Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում

Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը