ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորված է 2022թ․ սեպտեմբերի 1-ից։








