Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը՝ միջազգային բիզնեսի և տուրիզմի ուշադրության կենտրոնում․ «Seven Visions, The Dvin»-ում կայացավ MANOR-ի 30-րդ համաժողովը (տեսանյութ)


Հայաստանը հոկտեմբերին դարձավ միջազգային բիզնեսի և տուրիզմի ոլորտի առաջնորդների հանդիպման կենտրոնը։ «Seven Visions Resort & Places, The Dvin»-ում անցկացվեց MANOR-ի 30-րդ գործադիր համաժողովը, որը միավորեց ավելի քան 200 մասնակից Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից։ Համաժողովը կազմակերպվել է GIE Manor-ի նախագահ Գրեգորի Մավոյանի նախաձեռնությամբ։ Մավոյանն ընդգծեց, որ այս տարվա հանդիպումը յուրահատուկ է՝ անցկացվելով հենց Հայաստանում։

Նախաձեռնության նպատակը միջազգային բիզնես շրջանակներում ավելի լայն իրազեկում ապահովել Հայաստանի ներուժի մասին և ցուցադրել այն, ինչ կարող է առաջարկել։ 
 Բացման արարողությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյը։

Համաժողովի ընթացքում հյուրերը այցելել են Գեղարդի վանք, Գառնիի տաճար և Քարերի սիմֆոնիա՝ անձամբ զգալով Հայաստանի մշակութային և հոգևոր ժառանգության շունչը։ Մավոյանն ընդգծեց, որ Հայաստանի մշակույթն ու ավանդույթները տպավորիչ են, սակայն ամենից շատ առանձնանում են մարդիկ՝ իրենց ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքով։

Նրա խոսքով, Հայաստանը դեռևս լիարժեք բացահայտված ուղղություն չէ, սակայն կարող է դառնալ եվրոպական տուրիզմի նոր գոհարը։ Ամեն տարի Հայաստան ժամանում է մոտ 30,000 ֆրանսիացի զբոսաշրջիկ, սակայն դա փոքր թիվ է՝ համեմատած երկրի ներուժի հետ։ «Հայաստանը կարող է ընդունել շատ ավելի շատ այցելուներ՝ նույնիսկ մինչև երկու միլիոն, քանի որ ունի մեծ պոտենցիալ կանաչ տուրիզմի, ավանդույթների և հյուրընկալության ոլորտներում»,- նշեց նա։

Մավոյանը պատմում է, որ իրենց հանդիպումների ընթացքում հյուրանոցների տարբերակներ էին դիտարկել, և երբ հանդիպեց ռեզորտի սեփականատիրոջը՝ Արտակ Թովմասյանին, հետաքրքրվեց, թե որքանով են այդ ներդրումներն շահավետ։ Արտակ Թովմասյանը պատասխանել է՝ «եթե ցանկանայի արագ եկամուտ, կզբաղվեի առք ու վաճառքով»։

Մավոյանը ընդգծեց, որ սա ցույց է տալիս երկարաժամկետ տեսլականը՝ այն, ինչ մարդը ցանկանում է անել Հայաստանում, և հենց դա ոգևորեց նրան անցկացնել համաժողովը Seven Visions-ում։

Նրա խոսքով, իր համար կարևոր է, երբ մարդիկ քայլեր են ձեռնարկում իրենց երկիրը բարելավելու համար։ Այդ քայլերն են, որոնք մղելու են Հայաստանն առաջ՝ դեպի բարձունքներ։ Եվ երկրորդը, ինչը նա ցանկացավ առանձնացնել, դա հյուրանոցի աշխատակազմն է։

Յուրաքանչյուր հյուր այստեղ իրեն երջանիկ է զգում՝ շնորհիվ աշխատակիցների ջերմ վերաբերմունքի և պատրաստակամության։ Դա ամենակարևորն է՝ երբ մարդն իրեն այստեղ գնահատված ու ցանկալի է զգում։

Աշխատակազմի ջերմ ու պատրաստակամ վերաբերմունքը ևս կարևոր գործոն է, որը հյուրերին ստիպում է գնահատված լինել։ Չնայած համաժողովը դեռ չէր ավարտվել, շատ հյուրեր խոստովանեցին, որ Հայաստան կվերադառնան արդեն ընտանիքներով։

Գրեգորի Մավոյանի խոսքով՝ սա ամենամեծ հաջողությունն է՝ երբ երկիրը դառնում է սրտի ուղղություն և տուրիզմի ցանկալի վայր։

Լրահոս

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան
Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան
Կարևոր
Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

Լրացուցիչ նորություններ

...

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան