Կրակովի ահաբեկիչ Միխալ Օքսինսկու մարմինը չի թաղվի, այն կտեղափոխվի բժշկական համալսարան՝ փորձերի համար, լրագրողներին ասել է Կրակովի քաղաքապետ Լուկաշ Գիբալան։
«Ահաբեկչի մարմինը կհանձնվի գիտական և բժշկական նպատակներով, եթե դատախազության կողմից հետաքննությունների ավարտից հետո ընտանիքը չհայտնի այն ստանալու իր ցանկությունը», - ասել է Գիբալան։
Մերձավոր ազգականների ցանկությունը՝ ստանալ մարմինը հետագա թաղման համար, քիչ հավանական է, քանի որ Օքսինսկին նրանց բոլորին սպանել է Կրակովում ահաբեկչական հարձակումը կատարելուց առաջ։
Գիբալան պարզաբանել է, որ մարմինը կտեղափոխվի Յագելոնյան համալսարանի բժշկական ֆակուլտետ։








