Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:
Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Գյումրիում բերման էր ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը։ Այդ ժամանակ շարժումից հայտնել էին, որ Ռուբեն Մխիթարյանը որպես իրավապաշտպան փորձել էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է. «Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը կալանավորվեց 2 ամսով ակնհայտ հակաիրավական գործընթացի արդյունքում, հանցակազմի բացակայության պայմաններում՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»։