ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելում համակարգող կենտրոն է բացել՝ Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելու և հրադադարի պահպանմանը հետևելու համար։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հոկտեմբերի 17-ին Իսրայելում բացեց քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոն՝ պաշտոնապես հիմնելով Գազային օգնություն տրամադրելու հիմնական համակարգման կենտրոնը։«Կենտրոնի առաքելությունը կլինի աջակցել իրավիճակի կայունացման ջանքերին։
Կենտրոնը նաև կհետևի հրադադարի համաձայնագրի պահպանմանը», – ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Հրամանատարությունը նշել է, որ ԱՄՆ զորքերը չեն տեղակայվի Գազայում, այլ, փոխարենը կնպաստեն ոլորտին մարդասիրական և լոգիստիկ աջակցության, ինչպես նաև միջազգային գործընկերների կողմից անվտանգության ապահովմանը։