Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Մահարձանի համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2006 թ.-ի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ: Դրանով հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը, որպես աջակցություն, տրամադրվում է հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով՝ հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում: Նախարարությունը կարծում է՝ սա արդյունավետ չէ և հաճախ հանգեցնում է նրան, որ հանգուցյալի հարազատները լիովին իրազեկված չեն լինում գործընթացի ժամանակացույցին և հաճախ դիմում են խնդրանքով արդեն իսկ նշյալ կարգով սահմանված ժամկետները անցնելուց հետո, ինչն իր հերթին առաջացնում է հարցի վերաբերյալ լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ: Այսինքն՝ ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց օգնության տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունում։ Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգման, իսկ գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ հարազատների լիովին իրազեկված չլինելու հանգամանքը առաջացնում է լրացուցիչ բարդություններ և խոչընդոտներ: Հիմք ընդունելով սա և 2024 թ.-ի սեպտեմբերի 10-ի վարչապետի աշխատակազմի ղեկավարի 02/11.3/29001-2024 հանձնարարականը, ըստ ԿԳՄՍ նախարարության, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որոնց համաձայն գումարները հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը պայմանավորված լինի հանձնաժողովի ստեղծման փաստով, ոչ թե հանձնաժողովի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու հանգամանքով: Այսպիսով՝ նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո: Հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի պահանջվի: Նախարարությունն ընդգծում է՝ նշյալ փոփոխությունը կբերի տվյալ գործընթացի առավել կանոնակարգմանը և դրա հետ կապված հետագա գործառույթների դյուրացմանն ու ընթացակարգի պարզեցմանը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետբյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում»:

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»