Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայտնի ցավազրկողը ապացուցել է, որ արդյունավետ քաղցկեղի դեմ պաշտպանիչ միջոց է


Իբուպրոֆենը՝ գլխացավի և բորբոքման տարածված միջոցը, կարող է անսպասելի ազդեցություն ունենալ: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հայտնի դեղամիջոցը կարող է նվազեցնել որոշակի քաղցկեղների, այդ թվում՝ էնդոմետրիումի քաղցկեղի, որը արգանդի քաղցկեղի ամենատարածված ձևն է, ըստ The Conversation-ի։

Գիտնականները այս ազդեցությունը վերագրում են իբուպրոֆենին՝ որպես ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցի (ՈՍՀԲԴ), որը արգելակում է ցիկլոօքսիգենազ (COX) ֆերմենտի ակտիվությունը: COX-2-ը պատասխանատու է օրգանիզմում բորբոքման համար, և քրոնիկ բորբոքումը վաղուց համարվում է չարորակ ուռուցքների զարգացմանը նպաստող գործոն։

«Շագանակագեղձի, թոքերի, հաստ աղիքի և ձվարանների» (PLCO) նախագծի շրջանակներում անցկացված ուսումնասիրության համաձայն, հետազոտողները վերլուծել են 55-74 տարեկան ավելի քան 42,000 կանանց տվյալներ՝ 12 տարվա հետազոտության ընթացքում: Պարզվել է, որ ամսական առնվազն 30 իբուպրոֆեն հաբ ընդունածների մոտ էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկը 25%-ով ցածր էր, քան նրանց մոտ, ովքեր ընդունում էին չորսից պակաս հաբ: Ազդեցությունը հատկապես արտահայտված էր սրտանոթային հիվանդություններով կանանց մոտ։

Հետաքրքիր է, որ ասպիրինը՝ մեկ այլ տարածված ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցը, նմանատիպ պաշտպանիչ ազդեցություն չի ցուցաբերել, չնայած այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ այն նվազեցնում է աղիքի քաղցկեղի կրկնության ռիսկը։

Իբուպրոֆենը կարող է նաև պաշտպանիչ ազդեցություն ունենալ այլ ուռուցքների դեմ, ինչպիսիք են հաստ աղիքի, կրծքագեղձի, թոքերի և շագանակագեղձի ուռուցքները։ Օրինակ՝ նախկինում աղիքի քաղցկեղ ունեցող և պարբերաբար իբուպրոֆեն ընդունող հիվանդները ունեցել են կրկնության ավելի ցածր ռիսկ։ Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել ուռուցքային բջիջների աճը՝ դրանք դարձնելով ավելի զգայուն քիմիաթերապիայի նկատմամբ։

Գիտնականները նաև նշում են, որ իբուպրոֆենը կարող է ազդել քաղցկեղի բջիջների աճի և դիմադրության հետ կապված գեների ակտիվության վրա, ինչպիսիք են HIF-1α-ն, NFκB-ն և STAT3-ը։ Դրանց ակտիվությունը ճնշելով՝ դեղամիջոցը ուռուցքային բջիջներն ավելի խոցելի է դարձնում։

Այնուամենայնիվ, հետազոտողները ընդգծում են, որ ինքնաբուժումը անընդունելի է։ Իբուպրոֆենի երկարատև օգտագործումը բարձր չափաբաժիններով կարող է հանգեցնել ստամոքսի խոցերի, ներքին արյունահոսության, երիկամների և սրտի վնասման։ Դեղամիջոցը նաև փոխազդում է հակակոագուլյանտների և հակադեպրեսանտների հետ՝ մեծացնելով կողմնակի ազդեցությունները։

Չնայած այս հայտնագործությունը հույս է ներշնչում քաղցկեղի կանխարգելման նոր մեթոդների համար, մասնագետները խորհուրդ են տալիս առայժմ չօգտագործել իբուպրոֆենը որպես ուռուցքների դեմ պաշտպանիչ միջոց։ Ռիսկերը բնականաբար նվազեցնելը շատ ավելի արդյունավետ է՝ հավասարակշռված սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի կառավարման միջոցով։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար)
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը
Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)
Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել
Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ
Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի
Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով
Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Լրացուցիչ նորություններ

...

Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն

Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն

PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում

Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները