Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Ինչո՞ւ էին «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչները մեկնել Իրաքյան Քուրդիստան

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներ Ատոմ Մխիթարյանը, Արամ Պետրոսյանը և Դավիթ Սարգսյանը մեկնել էին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունների ընթացքը: «ՀայաՔվեի» պատվիրակությունը Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրված միջազգային դիտորդական առաքելություններից մեկն էր, Հայաստանից՝ միակը: «Փաստի» հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշում է՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու հրավերը ստացել են Իրաքի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից: «Ուղարկել ենք մեր տվյալները, որպես միջազգային դիտորդ մեզ հավատարմագրել են և հրավեր ուղարկել: Առաջին անգամ էր, որ Հայաստանից պատվիրակություն էր մեկնում Հյուսիսային Իրաք՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու համար: Օրերս նաև իրենց հանձնաժողովին կներկայացնենք մեր կարծիքը ընտրությունների ընթացքի վերաբերյալ, սա օրենքի պահանջ է»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մխիթարյանը: Տեղեկացնում է՝ Իրաքի Քուրդիստանն ունի 4,5 միլիոն բնակչություն, հիմնականում քրդեր: «Այն ունի խորհրդարան, վարչապետ, նախարարներ: Հոկտեմբերի 20-ին փոփոխված օրենսգրքով կայացան Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի ընտրությունները: Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանն ունենալու է 100 պատգամավոր, որոնցից հինգը նախատեսված է ազգային փոքրամասնությունների, ընդ որում՝ մեկն էլ հայերի համար: Իրաքի հյուսիսային մասը, որտեղ Քուրդիստանն է, սահմանակից է Թուրքիային, և Ցեղասպանության ժամանակ շատ հայեր, ուղղակի անցնելով սահմանը, բնակություն են հաստատել այստեղ: Այնտեղ հայկական բնակչություն կա, հիմնականում քրդախոս հայեր են, բայց պահպանել են իրենց կրոնը: Զախոյի շրջանը, որտեղ հայեր են բնակվում, անմիջապես սահմանակից է Թուրքիային: Այստեղ ունենք երկու հայկական եկեղեցի, երկրորդը կառուցվել է 2019 թ.-ին Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում քրդական կառավարության ֆինանսավորմամբ»,- նշում է մեր զրուցակիցը: Պատվիրակները Էրբիլում եղած երեք օրվա ընթացքում այցելել են Քրդական ինքնավարության Բարձրագույն ընտրական հանձնաժողով, հանդիպել հանձնաժողովի նախագահ Օմար Ահմեդի հետ, եղել են Քուրդիստանի հայրենասիրական միության գրասենյակում, հանդիպել կուսակցության քաղբյուրոյի անդամ Սադի Ահմեդ Փիրեի, ինչպես նաև Քրդական ինքնավարության արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար-նախարար Սաֆին Դիզայիի հետ։ «Բոլոր հանդիպում-քննարկումների հիմքում եղել են Հայաստանի հետ հարաբերությունները, միջազգային իրադրությունը, առկա հակամարտությունները և այլ հարցեր»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը»:

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»