Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բացահայտվել են


Կրծքագեղձի քաղցկեղը կարող է զարգանալ ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց մոտ, Infobae-ին տված հարցազրույցում հայտարարել է ուռուցքաբան Կառլոս Սիլվան՝ ցրելով տարածված սխալ պատկերացումը: Մասնագետը բացատրել է, որ հիվանդության հիմնական ռիսկի գործոններն են գենետիկան և նյութափոխանակության խանգարումները, ինչպիսին է ճարպակալումը։

Մասնագետի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է գեղձային հյուսվածքից՝ կրծքագեղձի ակտիվ մասից, որտեղ կանանց մոտ տեղի է ունենում կաթի սինթեզ և արտազատում: Տղամարդիկ նույնպես ունեն գեղձային հյուսվածք կրծքագեղձում, թեև ավելի փոքր քանակությամբ։

«Մայո կլինիկայի տվյալներով՝ տղամարդկանց մոտ ախտորոշվող ամենատարածված քաղցկեղը ծորանային քաղցկեղն է՝ ուռուցք, որը առաջանում է դեպի պտուկ տանող կաթնածորաններից: Լոբուլյար քաղցկեղը և Պեջետի հիվանդությունը ավելի քիչ տարածված են: Ախտորոշման միջին տարիքը 60-70 տարեկան է», - բացատրել է ուռուցքաբանը։

Սիլվան որպես հիմնական ռիսկի գործոն նշել է գենետիկ նախատրամադրվածությունը: Մասնավորապես, BRCA2 գենի մուտացիան զգալիորեն մեծացնում է հիվանդության ռիսկը: Նման մուտացիաների ընտանեկան պատմությունը հաճախ կապված է կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղի հետ: Այլ ժառանգական համախտանիշներ, որոնք կարող են մեծացնել ռիսկը, ներառում են Լի-Ֆրաումենի, Քաուդենի և Լինչի համախտանիշները:

Ուռուցքաբանը նաև նշեց, որ տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ճարպակալումը, լյարդի հիվանդությունը, հորմոնալ անհավասարակշռությունը, էստրոգենի ազդեցությունը կամ կրծքավանդակի նախկինում ճառագայթային թերապիան։

Ուշադրության արժանի ախտանիշներից են կրծքագեղձում կամ թևատակում ուռուցքը, պտուկի ներքաշումը և արտադրությունը, հատկապես արյունոտ արտադրությունը։ Եթե այս նշանները ի հայտ են գալիս, Սիլվան խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ դիմել բժշկի։ Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի բուժման տարբերակները նման են կանանց բուժման տարբերակներին՝ վիրահատություն, հորմոնալ թերապիա, քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա։

Թարգմանությունը՝ Euromedia24.com-ի

Լրահոս

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար)
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունը
Լիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)
Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել
Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներ
Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի
Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով
Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Լրացուցիչ նորություններ

...

Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն

Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն

PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում

Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին

Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում

Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ

Բժիշկը նախազգուշացրել է ուտելիս տեսանյութեր դիտելու վտանգների մասին

Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները

Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին

Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը

Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը

Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան

Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառները