Վենեսուելան արտաքին քաղաքական ծառայության մասշտաբային վերակազմակերպման առաջին փուլի շրջանակներում փակում է իր դեսպանատները Նորվեգիայում և Ավստրալիայում, այս մասին հայտարարել է Վենեսուելայի կառավարությունը։
«Որպես ռեսուրսների ռազմավարական վերաբաշխման մաս որոշում է կայացվել Նորվեգիայի Թագավորությունում և Ավստրալիայում դեսպանատները փակելու մասին», - ասվում է հաղորդագրության մեջ, որը Վենեսուելայի արտգործնախարար Իվան Խիլը հրապարակել է իր Telegram ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ Վենեսուելայի արտաքին ծառայության վերափոխման նպատակը պետական ռեսուրսների օպտիմալացումն է և դիվանագիտական ներկայության վերասահմանումը «Գլոբալ Հարավի հետ դաշինքներն ամրապնդելու, ժողովուրդների միջև համերաշխությունը խթանելու և փոխադարձ զարգացման նպատակով ռազմավարական բնագավառներում համագործակցելու համար»։