Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Arthur brothers»-ի եղբայրներից Արտակ Սարգսյանը որոշել է քաղաքական գործունեություն ծավալել և կուսակցություն է հիմնում։ Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոչընդոտում են դա անել։ Նշենք նաև, որ Արտակ Սարգսյանը ներկայում տնային կալանք է կրում։ Մի շարք հարցերի մասին զրուցեցինք նրա հետ։


Վերջինս նշեց՝ քրեական գործը նախաքննության փուլում է։ «Առավելագույն ժամկետը մեկ տարի էր, բայց վարույթն իրականացնող մարմինն արդեն 3-րդ անգամ ժամկետը կասեցրեց։ Համարյա մեկ տարի վեց ամիս է, ինչ նախաքննությունն ընթանում է։ Օրերս նոր նամակ ստացա, որ էլի չորս ամսով կասեցնում են ժամկետը։ Իրավունք ունեն մինչև 2 տարի կասեցնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ սրա հիմնական պատճառն իրեն փողոցային պայքարից հեռու պահելն է, ճնշումներն են։ «Երբ վարչական հսկողության տակ էի, ժամանակ առ ժամանակ մարդ էին ուղարկում՝ ասելով, թե այս իրավիճակը, կարգավիճակը քո դուրը գալի՞ս է։ Ասում էին. «Արի, դու հրաժարվիր քաղաքական հայացքներիցդ, բրասլետը հանենք, գնա քո Քենիան, առոք-փառոք ապրում էիր, ի՞նչ գործ ունես այստեղ»։ Հիմա ստեղծում են մի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է։ Ասում են՝ թող, մենք մեր գործն անենք, ի՞նչ գործ ունես, բայց ո՞ւմ թողնես հայրենիքն այսպես վտանգված»,-նշում է մեր զրուցակիցը։ Անդրադառնալով մեղադրանքներին՝ ընդգծում է. «Առաջինը ստանդարտ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքն էր։ Զենքը չկարողացան տանը դնել, մեր ընտանիքի անդամները հեռախոսներով խուզարկությունը նկարում էին։ Հետո փոխեցին մեղադրանքները։ Դրանցից մեկն երկիր ապօրինի մուտքի մեղադրանքն է։


Հիմնավորում են, որ ստացել եմ անձնագրեր, սակայն ՍԷԿՏ համակարգում մուտք-ելք չկա։ Ասացի, որ անձնագիրը ստացել եմ դեսպանատներից, բերեք առաջին ձևը։ Իհարկե, չբերեցին, որպեսզի հունիսից հետո տնային կալանքը երկարի։ Ստիպված եղա ընտանիքիս ուղարկել տարբեր երկրներ, որտեղ հիշում էի՝ անձնագրերս դեռ կային։ Կան անձնագրեր, որոնք հանձնել եմ, կան, որ չեմ հանձնել, քանի որ վիզաների ժամկետը չէր լրացել։ Իմ անձնագրերը բերեցին, ներկայացրեցին դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նույն ստորագրությունը և կնիքը, որ կա առաջին ձևի մեջ, դրվում է անձնագրի մեջ։ Հին անձնագրի սերիան դեսպանը կտրում է, կպցնում առաջին ձևին, անձնագրի վրա գրում է. «Անձնագիրը չեղարկվել է, բայց վիզաները դեռ ակտիվ են»։ Այդ ժամանակ Մասիս Մել քոնյանը տնային կալանքը փոխեց վարչականի, և մեզ թվաց, որ այդ մեղադրանքը «դուրս եկավ», մնաց փողերի լվացումը։ Այս մասով էլ մեկնաբանեմ։ Հանդիսանում եմ Քենիայում հատուկ ջոկատի ստեղծողը, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ։ 2004 թվականին ձերբակալել էինք կոկաինի մեծ խմբաքանակ։ Վճռաբեկ դատարանը կայացրեց իր վճիռը, բողոքարկման այլ կառույց չկար, առաջարկեցի վերացնել այդ խմբաքանակը։ 12 դեսպանատան, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչներ էին ներկա դրա ընթացքին։ Սկսեցինք կրեմատորիայում այրել դա, եկավ ընդդիմության ղեկավարը՝ իմ նախկին թիմակիցը, հետագայում՝ իմ թշնամին, և ասաց, որ սա կոկաին չի, մենք փոխել ենք։ Այրումը կանգնեցրինք, ԱՄՆ դեսպանը կատալիզատոր բերեց։ Խմբաքանակից իրենց ցանկությամբ վերցնում էին, դնում կատալիզատորի մեջ, դառնում էր մանուշակագույն, այրում էին։ Այդ գործողությանը ներկա էր ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործությունների բաժնի ղեկավարը և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, որոնք այրումից հետո մեզ տվեցին շնորհակալագրեր, գովասանագրեր։ Նույնը՝ դեսպանատների կողմից։


Ընդդիմության ղեկավարը գնաց մի թերթի խմբագրություն, որը փակել էինք միջցեղային թշնամանք հրահրելու պատճառով, այն պատկանում էր նախկին նախագահին, որին գահից «շպրտել» էինք և հաղթել ընտրությունները, և, ժողովրդի լեզվով ասած՝ երկու «աբիժնիկ» տպեցին մի հոդված, որ «Արթուր եղբայրները» փոխել են կոկաինը։ Այդ հոդվածը քննադատության արժանացավ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։ Թերթն արձագանքեց, թե հարցազրույց է եղել, խոսքի ազատություն է, մարդը կարծիք էր հայտնում։ Թեման փակվեց։ Մեր մասին դրական նյութերի կողքին, թե ինչպես են Քենիայում «Արթուր եղբայրները» ներդրումներ բերել, ինչպես են Մոմբասայի նավահանգիստը կառուցել և այլն, որոնումների արդյունքում ի հայտ է գալիս նաև այդ հին հոդվածը։ Քննիչները վերցնում են դա և մեղադրում՝ ասելով, որ այն ժամանակ իբր կոկաինը վաճառել ենք, վերածել կրիպտոարժույթի։ Նույն հոդվածի սկզբում ասվում է՝ իրենք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի տեղում մի գործ է անում, բայց մենք իրականում 3 եղբայր ենք։ Դատի ժամանակ դատավորին ասացի՝ պարո՛ն դատավոր, այն երեք եղբայրս հանցագործ են, բռնեք, բերեք, ես էլ ցուցմունք տամ։ Քննիչը ոտքի կանգնեց, ասաց՝ մենք չենք դա ասել, այլ այնտեղի ընդդիմության ղեկավարը, գիտենք, որ երեք եղբայր եք։


Հենց դա էի ուզում լսել և իրենց ասացի՝ այդ ինչպես է, որ նույն հոդվածի մի մասն ասում եք՝ սուտ է, ձեզ ձեռք չի տալիս, երկրորդ մասը ձեզ ձեռք է տալիս, դրանով ուզում եք ինչ-որ վարույթ հարուցել։ Մեկ տարի է՝ ժամկետը կասեցնում են՝ ասելով, որ հարցումներ են ուղարկել մի քանի երկիր, որտեղ մենք եղել ենք։ 72 երկրում եղել եմ, 14 երկրում ունեմ տարբեր տեսակի գործունեություն։ Ուղարկել են հարցումներ Օման, Քենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, ասում են՝ մինչև այս երկրներից պատասխան չստանանք, չենք կարող իմանալ՝ գործը փակե՞լ, թե՞ չէ։ Այս երկրներից պատասխան կստանան, կասեն, որ ուրիշ երկրներ պետք է հարցումներ ուղարկեն։ Իրենց հիմնական նպատակը բռնաճնշումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։


Սարգսյանը ցանկանում է նաև կուսակցություն բացել, իշխանությունն այս հարցում նրան խանգարում է։ «Իմ փաստաթղթերը՝ ID-ն, բանկային քարտերը, հեռախոսները, հեռախոսների համարները չեն տալիս, ձերբակալության ժամանակ դրանք վերցրել են։ Միջնորդություն է ներկայացվում՝ տվեք ID-ն, քանի որ կուսակցություն եմ բացում, պետք է հայտարարագրվել, տվեք բանկային քարտերս, որպեսզի իմ հաշիվներից կարողանամ օգտվել։ Ի դեպ, հաշիվներիս վրա կալանք կամ արգելք չկա, բայց քարտերս չեն տալիս, ասում եմ՝ տվեք հեռախոսներս, հեռախոսներիս չիպերը, որպեսզի կոնտակտներիցս օգտվեմ։ Դատական նիստերն ամբողջությամբ կատակերգություն են»,-ասում է Սարգսյանը։


Խնդրահարույց հարցերը քննարկման առարկա կդառնան ավելի ուշ, քանի որ վերջինս չի ցանկանում, որ իրեն մեղադրեն գործի ընթացքին խոչընդոտելու մեջ։ «Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս, որ ինձ պատժում են»։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»