Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին մեծ շուքով նշվեց Գյումրու օրը: Սակայն հատկանշական է, որ Գյումրու օրը անտեսվեց Նիկոլ Փաշինյանի և քպական ողջ վերնախավի կողմից: Նրանք նույնիսկ չշնորհավորեցին գյումրեցիներին տոնի կապակցությամբ: Պատճառն ակնհայտ է. իշխանությունները ոչ միայն նեղացած են գյումրեցիներից, այլև շարունակում են պատժել և անտեսել նրանց, քանի որ գարնանը կայացած ընտրություններով մերժել են իրենց:


Գյումրին նշեց քաղաքի օրը՝ իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև խորացող քաղաքական դիմակայության ֆոնին։ Հենց միայն այն հանգամանքը, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի շնորհավորում հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին, դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ։ Այս լռությունը առավել քան խոսուն էր հատկապես Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Ազգային ժողովում հնչեցրած կոշտ գնահատականների համատեքստում։


Ի պատասխան իր խմբակցության պատգամավորներից մեկի «մտահոգություններին», թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարքը, ռուսամետ հայտարարությունները և քաղաքում իրականացվող շինաշխատանքներն իրեն վերագրելու փորձերը սասանում են երկրի ինքնիշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել աննախադեպ կոշտ հայտարարություններով։


«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից... քաղաքական մեթոդներով ու էն մեթոդներով, որ կիրառելի են ժողովրդավարական երկրում», - հայտարարել էր վարչապետի պաշտոնն զբաղեցնողը՝ Ղուկասյանի ընտրությունը որակելով «թյուրիմացություն, որ հընթացս կշտկվի՝ և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը»։


Փաշինյանի լռությունը, նրա՝ նշյալ և այլ կոշտ հայտարարությունները, ինչպես նաև այլ ընդդիմադիր համայնքապետերի դեմ հարձակումները հստակ ցույց են տալիս, որ նա ու իր թիմը չեն պատրաստվում հանդուրժել իրենց համար անընդունելի քաղաքական գործչի առաջխաղացումը, ինչը կանխորոշում է, որ այս պարագայում Գյումրու շուրջ քաղաքական պայքարը առաջիկայում միայն թեժանալու է։ Նշենք, որ 110 օրից ավելի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էին ստանձնել «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպումն այն բանից հետո, երբ քաղաքապետարանը ֆինանսական դժվարությունների պատճառով ցանկանում էր հրաժարվել դրա անցկացումից։


Արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ անցկացված համերգը գերազանցեց բոլոր սպասելիքները թե՛ արտիստների ներկայացվածությամբ, թե՛ ներկայացված ծրագրով, թե՛ համերգը դիտելու եկած մարդկանց քանակով: Վարդանանց հրապարակում հավաքված շուրջ 30000 գյումրեցիներին և քաղաքի այցելուներին տոնական տրամադրություն պարգևեցին Գաթա բենդը, Էռնեստ Հովհաննիսյանը, Սևակ Ամրոյանը, Սոֆի Մխեյանը, Ավրաամ Ռուսոն և այլն: Հավելենք նաև, որ հենց Գյումրու օրը քաղաքում բացվեց «Մեր ձևով» շարժման առաջին մարզային գրասենյակը։


Սա հստակ «մեսիջ» է, որ շարժումը մտադիր չէ իր գործունեությունը սահմանափակել Երևանով և պատրաստվում է այն տեղափոխել մարզեր՝ փորձելով մայրաքաղաքից դուրս ձևավորել իշխանությանն ընդդիմադիր բևեռներ։


Ընտրելով Գյումրին, որտեղ կենտրոնական իշխանության և տեղական ղեկավարության միջև արդեն իսկ առկա է լարվածություն, Սամվել Կարապետյանի շարժումը ցույց է տալիս, որ պատրաստվում է կապիտալիզացնել գործող իշխանության դեմ առկա դժգոհությունները՝ դրանք վերածելով կազմակերպված քաղաքական ռեսուրսի։ Մի խոսքով, Գյումրու օրը դարձավ ոչ թե պարզապես տոն, այլ կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմնի միջև առկա խորը ճգնաժամի խորհրդանիշ:

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»