Երրորդ անգամ անընդմեջ Նինոծմինդայի շրջանի ղեկավարի (քաղաքապետի) թեկնածու առաջադրված Անիվարդ Մոսոյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Քաղաքապետի թեկնածուն մրցակից չուներ։ Այս մասին հայտարարել է Նինոծմինդայի «NOR» ռադիոկայանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4֊ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բոլոր 64 շրջաններում, հինգ խոշոր ինքնակառավարվող քաղաքներում և մայրաքաղաքում հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։