Ռուսաստանն իր սեփական հնարավորություններն ունի Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ հետախուզական տվյալներ ստանալու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք ունենք մեր սեփական հնարավորությունները, այդ թվում՝ տիեզերական հնարավորությունները՝ կատարելու հատուկ ռազմական գործողության առջև ծառացած բոլոր խնդիրները», - ասել է Կրեմլի խոսնակը: