Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մասկը Թրամփին սատարելու համար նվիրաբերել է ևս 44 միլիոն դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ևս 44 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
America PAC-ը, որի հիմնադիրը հենց Իլոն Մասկն է, կենտրոնացած է ընտրողներին գրավելու վրա այն նահանգներում, որտեղ ընտրությունների ելքը դեռ հստակ չէ։ 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Այդ երեք ամիսների ընթացքում ծախսվել էր նվիրաբերված գումարի մեծ մասը՝ 72 միլիոն դոլարը։ Իսկ ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողով ներկայացված նոր հաշվետվության համաձայն՝ հոկտեմբերի առաջին կեսին ծախսվել է ավելի քան 47 միլիոն դոլար։
Մեկ այլ հաշվետվության համաձայն՝ Թրամփի քարոզարշավի թիմն այս ամսվա առաջին կեսին ավելի քան 88 միլիոն դոլար է ծախսել գովազդի վրա. նրանց բանկային հաշվին մնացել է 36 միլիոն դոլար՝ նախընտրական արշավի վերջին հատվածի համար։
Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի քարոզարշավի թիմը վերջին ամիսներին ավելի մեծ գումար է հավաքագրել և ծախսել։ Հոկտեմբերի սկզբին Հարիսի թիմը գովազդի վրա ծախսել է ավելի քան 130 միլիոն դոլար, մինչև ամսվա կեսը հավաքագրել է 97 միլիոն դոլար, իսկ հոկտեմբերի 16-ի դրությամբ բանկային հաշվին ունեցել է 119 միլիոն դոլար՝ ըստ նրանց ներկայացրած հաշվետվության։  
Որպես Դոնալդ Թրամփի հանդեպ աջակցությունն ավելացնելու միջոց՝ Իլոն Մասկի America PAC-ը նաև օրական 1 միլիոն դոլար է տալիս իր առցանց խնդրագիրը ստորագրողներից մեկին, որն ընտրվում է պատահականության սկզբունքով։ Այս հնարավորությունից կարող են օգտվել միայն այն նահանգներում գրանցված ընտրողները, որտեղ ընտրությունների ելքը հստակ չէ։
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունն America PAC-ին նամակ է ուղարկել՝ նախազգուշացնելով, որ նման գումարի տրամադրումը, հնարավոր է, դաշնային օրենքի խախտում է։ 
Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսաող Իլոն Մասկը նախկինում քվեարկել է նախագահի դեմոկրատական թեկնածուների օգտին, սակայն այս ընտրությունների ընթացքում նրա հայացքները կտրուկ փոխվել են:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։

Լրահոս

Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան
CENTCOM. ԱՄՆ-ն սկսել է Հորմուզի նեղուցում ականազերծման նախապատրաստական ​​աշխատանքները
ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին․ իրավապաշտպան (տեսանյութ)
Սպիտակ տունը մերժել է Իրանի կողմից հրադադարի առաջարկը՝ անորոշության պատճառով. Reuters
Լիբանանի վարչապետը հետաձգել է իր այցը Վաշինգտոն
Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է «Պաղեստինյան գործողություն» շարժման մոտ 100 ակտիվիստի
Մակրոն․ Փարիզը պատրաստ է օգնել ապահովել նավագնացությունը Հորմուզի նեղուցում
Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց. Բաբուխանյան (տեսանյութ)
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր
Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ)
Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ)
Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ)
Պետք է կանգնեցնե՛նք Նիկոլ Փաշինյանին. կա միայն մեկ առաջնորդ, որը կարող է դա անել. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)
Էջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել
Սա ձևական այց էր․ Ձյունիկ Աղաջանյանը՝ հայկական պատվիրակության Բաքու գնալու մասին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է Իրանի շուրջ լարված բանակցությունների մասին

WSJ. ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցությունները փակուղի են մտել

ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ

NYT. Կատարը ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը դեռ չի ավարտվել

Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են

Մենք կխզենք Իսպանիայի հետ բոլոր կապերը․ Թրամփ

Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունը. Daily Mail

Իրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington Post

Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր

ԱՄՆ-ի երկրորդ հարվածային ավիակիր խումբը տեղափոխվում է Մերձավոր Արևելք. Թրամփ

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայից հետո կարող է անցնել Մեքսիկային

Եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն կգա նրանց օգնության․ Թրամփ

ԱՄՆ-ում Թրամփի առողջության մասին տագնապալի հայտարարություն են արել

Թրամփն արդարադատության նախարարությանը կոչ է արել հրապարակել Էփշթեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը և նրա հետ «համագործակցած դեմոկրատների անունները»

ԱՄՆ պետքարտուղարությունը տարվա սկզբից չեղյալ է հայտարարել 85 000 ոչ ներգաղթային վիզա

ԱՄՆ-ում գնահատել են ՆԱՏՕ-ի վրա ՌԴի հարձակման հնարավորությունը (տեսանյութ)