ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանին հասցրել է «այնպիսի վնաս, ինչպիսին աշխարհի ոչ մի այլ երկիր չի հասցրել», սակայն ընդգծել է, որ երկրի դեմ գործողությունը դեռ չի ավարտվել։
«Մենք հարվածել ենք ռազմածովային ուժերին, մենք հարվածել ենք ռազմաօդային ուժերին, մենք հարվածել ենք նրանց բոլոր հակաօդային պաշտպանության միջոցներին», – չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Թրամփը՝ Օհայո և Կենտուկի մեկնելուց առաջ։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները Իրանին մեծ վնասներ է պատճառել։
«Բայց մենք դեռ չենք ավարտել», – հավելել է ամերիկացի նախագահը։








