Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պուտինը չի հերքել հյուսիսկորեական զորքերի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հերքել ամերիկյան պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 24-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Պուտինին հարց են ուղղել ԿԺԴՀ-ից Ռուսաստան զինվորական անձնակազմի տեղափոխման և դրան առնչվող արբանյակային լուսանկարների մասին։
«Լուսանկարները լուրջ բան են։ Եթե կան լուսանկարներ, ուրեմն դրանք ինչ-որ բան արտացոլում են», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի զորքերը վաղուց անմիջականորեն ներգրավված են եղել ուկրաինական հակամարտության մեջ:

«Ինչ վերաբերում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ մեր հարաբերություններին, ինչպես գիտեք, այսօր վավերացվել է մեր ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Այնտեղ կա 4-րդ հոդվածը: Մենք երբեք չենք կասկածել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը լրջորեն է վերաբերվում մեր պայմանավորվածություններին: Բայց թե ինչ և ինչպես ենք մենք անելու, դա մեր գործն է՝ այդ հոդվածի շրջանակներում», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ասել է, որ Մոսկվան չի ցանկանում սրել իրավիճակը, դա արվում է «մյուս կողմից»։

«Մենք պատրաստ ենք այդ սրմանը։ Մտածեք՝ արդյոք դրան պատրաստ են այն երկրները, որոնք դրանով զբաղվում են», - զգուշացրել է նա։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Ընդհանուր առմամբ, համաձայնագիրն ունի 23 հոդված։ Համաձայն 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: Պայմանագիրը գործում է անժամկետ։ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ կան վկայություններ, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել 3000 զինվորի, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։ Մինչ այդ Հարավային Կորեան հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն ՌԴ է ուղարկել 1500 հոգուց բաղկացած հատուկ ուժեր։

Լրահոս

Դավիթ Մինասյանին տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն
Դավիթը կոմպլեքս հիվանդություններ ունի. նրան տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ
ՄԱԿ. Լիբանանի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ ստիպված է եղել լքել իր տները Իսրայելի հարձակումների պատճառով
Ֆրանսիան ԱՄՆ ղեկավարության կողմից իր հասցեին արված հայտարարությունները բարեկամական չի համարում
ՈՒՂԻՂ․ Դավիթ Մինասյանի մոր հրատապ հայտարարությունը. Դավիթի վիճակը վատացել է
Հ1-ը զավթածա իր դաշնակիցների ու ՔՊ կուսակցականների կողմից, ամբողջ դաշտը իրենք են տիրապետում
Որևէ իրական ընդդիմադիր ուժ հնարավորություն չի ունենալու այս համակարգի մեջ լսելի լինել. Կարապետյանց
Էսօր ազգային եկեղեցու նկատմամբ վայրագ հարձակում կա, որեւէ ձեն ու ծպտում չկա
Մենք պահանջում ենք երկու իրավաբանական անձանք քրեական պատասխանատվության ենթարկել
Ընտրությունները չենք խառնում մեր ակցիայի հետ, զուտ ուզում ենք մեր տղաներն էլ 1,5 տարի ծառայեն
Ասելու եմ՝ ընտրության չգնան․ անարդար ա, թող բոլորը 1,5 տարի ծառայեն
Դիմում եմ Պապիկյանին` ինչու՞ պիտի իմ տղան 2 տարի ծառայի, համադասարանցին` 1.5
Կարևոր
ՈՒՂԻՂ․ Դադարե'ք դառնալ ՔՊ-ի քարոզչամեքենան. Բողոքի ակցիա` դատախազության շենքի մոտ
Պապիկյանին առաջարկներ ունենք, պայքարում ենք անրդարության համար, պիտի բոլորը հավասար ծառայեն
Իլոն Մասկի հայրը կասկած է հայտնել, որ ամերիկացիները վայրէջք են կատարել Լուսնի վրա
ՄԱԿ-ը հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 10 նավաստիների մահվան մասին
Telegraph. Ավստրալիան գաղտնի կերպով Մերձավոր Արևելք է ուղարկել SAS հատուկ նշանակության ջոկատներ
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
«Հրապարակ»․ Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ցածր գնով. Պուտին

Պուտինի ժամացույցի վրա նկատել են անսովոր գրություն

ՌԴ Բելգորոդ քաղաքը գիշերը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման

Telegram-ը չի գործի նույնիսկ VPN-ի միջոցով. ՌԴ

Տղամարդը 18 տարի անց խոստովանել է իր տարեց ազգականի սպանությունը

Մոսկվայի մարզում տղամարդը պայթեցրել է բանկոմատը

Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել AZAL-ի ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը. Զախարովա

Պեսկով. Զելենսկիի Մոսկվա գալու առաջարկը ուժի մեջ է մնում

Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարդակ

Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում

Ռուսաստանում նախատեսում են նոր հարկեր սահմանել միգրանտների համար

Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը

Մարիամ Մերաբովային շնորհվել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում

Ռուսաստանում ամբողջությամբ արգելափակվել է WhatsApp–ը

Մոսկվայի դատարանը կալանավորել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներից մեկին։

Պեսկով. Ռուսաստանին այնպիսի աշխարհ է պետք, որտեղ իր շահերը լիովին պաշտպանված են

Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 35 մարդ տարհանվել է (տեսանյութ)

ՌԴ-ում առաջարկվում է թույլատրել միգրանտների արտաքսումը դատարանի որոշմամբ՝ բժշկական զննումից խուսափելու համար

Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողը ձերբակալվել է. Ո՞վ է նա (տեսանյութ)