Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի երկնքում խոցել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 11 ԱԹՍ` Բրյանսկի մարզի երկնքում, վեց անօդաչու թռչող սարք` Սև ծովի երկնքում, չորսը` Կալուգայի մարզի երկնքում և մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կուրսկի մարզի երկնքում», - ասվում է հայտարարության մեջ։








