Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փարաքարում 3 ընտանիք լքել է տունը. ոստիկանական ուժեր են կենտրոնացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:


«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար եւ արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ եւ փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։


Մեր լրագրողը փորձեց այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին։ Սակայն պարզվեց՝ դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, եւ այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։Այս ֆոնին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է։ Սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները»։Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է։ Մասնավորապես, գյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։


Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում:Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որեւէ հարազատի չի հրավիրել քննության, հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին: Սպանությունը համարում են բացահայտված՝ առանց տուժողների հետ խոսելու»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով
Կարևոր
Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպում է սպասվում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել
Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով
Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ
Ռուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը Արկտիկայում
Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը
Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան
Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան
Կարևոր
Ադրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական, էլ ի՞նչ խաղաղություն
Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել
Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան
Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան
Կիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջ
Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա
Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»