Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչպե՞ս կարձագանքեն եվրոպացի չինովնիկները քաղբանտարկյալների թեմային. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ նամակ էր ուղղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։


Երկու ամիս անց ստացվել էր նամակի պատասխանն առ այն, թե նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։Եվ ահա, Մարուքյանը նույն հարցով նամակով դիմել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգին և Պիերո Ֆասսինոյին, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին:


«Ի՞նչ է սա, եթե ոչ ազատ խոսքի համար քաղաքական հետապնդում և խոսքի ազատության կոպտագույն սահմանափակում։ Ի՞նչ է սա, եթե ոչ Եվրոպայի խորհրդի երեք հիմնարար արժեքների խախտում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության»,-մասնավորաբար գրել է ԼՀԿ նախագահը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի «գործերին»։


Նամակում նշվում է, որ տեղի ունեցող զարգացումները կոպտորեն ոտնահարում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթղթերին, մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։Մարուքյանը նաև խնդրել է՝ «պահանջել Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»:


Իհարկե, դժվար է ասել՝ ինչպես կարձագանքեն եվրոպացի պաշտոնյաները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքն այսքան ժամանակ աչքերը փակել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից իրականացվող ակնհայտ ապօրինություններին ու Հայաստանում այսքան շատ քաղբանտարկյալների առկայությանը 2018 թ. իշխանափոխությունից հետո:


Այդուամենայնիվ, դեռևս հույս կա, որ, ինչպես Մարուքյանն է իր նամակում նշել, նշյալ պաշտոնյաները չեն դառնա «մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացների եվրոպական հովանավորներ»։

Լրահոս

Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել ռազմական զսպման լեզվով
ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել
Կարևոր
Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպում է սպասվում
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել
Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով
Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ
Ռուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը Արկտիկայում
Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը
Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան
Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան
Կարևոր
Ադրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական, էլ ի՞նչ խաղաղություն
Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել
Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան
Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան
Կիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջ
Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա
Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»