Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են ՀՀ-ում Իրանի դեսպանին և հյուպատոսին


Գառի մսի առևտրով զբաղվող Մասիս քաղաքի մի շարք բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մասիսի սպանդանոցի մոտ: Պատճառն այն է, որ իրենց պնդմամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանն ու հյուպատոսն իրենցից գառ են գնել և գումարները չեն վերադարձրել, խոսքը 600 հազար դոլարի մասին է:Tert.am-ի հետ զրույցում նրանցից Ռոմիկ Բաքոյանը պատմեց, որ այս ամենը սկսվել է հունիսի 20-ից, երբ սպանդանոցի տերը՝ Արմոնդ Հախվերդյանը, զանգել է իրենց՝ առևտրականներին և ասել, որ Իրանից գնորդ է բերել Հայաստան, որը ցանկանում է սպանդանոցում գառի մսի մորթ իրականացվի, որ գնի:

«Մենք եկել, խոսացել, պայմանավորվել ենք և ցանկացել ենք աշխատել այդ մարդու հետ: 1-ին և 2-րդ խմբաքանակի մորթի գումարները մեզ տվեցին, 3-րդ խմբաքանակի մորթն իրականացրեցինք, խոսքը 156 մլն դրամի մասին է, այդ գումարը հափշտակեցին, չտվեցին: Մեզ խաբել են Իրանից: Մենք աշխատել ենք գնորդ Յուսուֆ Մուրազիի հետ: Երբ գումարները սկսեցին չտալ Իրանից, սկսեցինք անհանգստանալ, քայլեր ձեռնարկեցինք, որի արդյունքում հասանք Իրանի դեսպանատուն»,- ասաց Ռոմիկ Բաքոյանը:Ապա նա պատմեց, որ հանդիպել են ՀՀ-ում Իրանի հյուպատոսի հետ, ով իրենց տարել է դեսպան Մեհդի Սոբհանի մոտ, սեպտեմբերի 14-ին հանդիպել են վերջինիս հետ:«Անձամբ դեսպանն է մեզ հրավիրել:
Ասաց՝ ժողովուրդ, շատ եմ խնդրում ձեզ, մի բարձրաձայնեք, ՀՀ-ի և Իրանի համար ամոթալի է սա: Ամեն ինչ նորմալ կլինի, ես եմ երաշխավորում Յուսուֆ Մուրազիի տեղը, նա լավ մարդ է, մենք կաշխատենք ձեզ հետ, նորից գառ տվեք, այդ գառի գումարները ես կվճարեմ ձեզ անձամբ և հին գումարը քիչ-քիչ կմարեմ: Պահանջեցինք, որ գրավոր պայմանագիր կնքվի, մեզ ամոթանք տվեց: Ամոթ չի՞, այստեղ մի ամբողջ ազգ ենք ներկայացնում, մտածում եք՝ այդ երկու կոպեկի համար ձեզ պետք է խաբե՞մ»,- պատմեց Ռոմիկը:

Նա ներկայացրեց, որ դեսպանի ասածի պես սկսել են աշխատել, սկզբում ամեն ինչ նորմալ է եղել: «Առաջին խմբաքանակ գառները մորթեցինք, դեսպանի ասածի պես եղավ, մեր հին գումարներից 8 մլն դրամ վճարեցին, մնացած ինչ գառ մորթեցինք գումարը վճարեցին: Երկրորդ անգամ 650 հատ գառ մորթեցինք, հին գումարից չտվեց: Հարցրեցինք՝ բա ինչի՞ այդպես: Ասաց՝ խնդրում եմ ձեզ հիմա այսպես անենք, երկու օրից նորից մորթ արեք, երկուսի գումարն իրար հետ կտանք ձեզ: Երրորդ խմբաքանակը մորթել ենք արդեն գումարը խաբեցին, չտվեցին»,- ասաց նա:

Նա նշեց, որ թույլ չեն տվել բարձած բեռնատարը տանեն Իրան, համարները վրայից հանել են: «Իրենք գնացել են Մասիսի ոստիկանության բաժնում բողոքել: Մեզ տարան բաժին, իրենք ցուցմունքներ են տվել, մենք էլ ցուցմունք տվեցինք, որ այսպիսի բան է եղել, այդ դեպքերը բոլորը արձանագրել են: Երեկվա դրությամբ բեռնատարի համարները տվել են, որ գնա, հիմա մենք էլ ակցիա ենք կազմակերպել Մասիսի սպանդանոցի մոտ, որ մեզ խաբել են»,- նշեց նա:Նա տեղեկացրեց նաև, որ 2-րդ, 3-րդ անգամ արդեն դեսպանն է խաբել: «Երեք օր առաջ հյուպատոսին դեսպանն ուղարկել էր, մեզ համոզում էր, որ այդ ապրանքն ուղարկենք, հետո մեզ համար գնորդներ կճարեն: Այդ փողը չեն տա, բայց գնորդներ կճարեն: Ասում են՝ վճարել են այդ գումարը, ասում ենք՝ ո՞ւմ եք վճարել, պատասխանում են՝ ձեր գնորդին ենք վճարել՝ Յուսուֆ Մուրազիին:

Յուսուֆ Մուրազին էլ ասում է՝ չեն վճարել մեզ, կտրոնները կան բոլոր, մեզ նման վճարում չի արվել: Այդ գումարը, հավանաբար, հյուպատոսն ու դեսպանն են յուրացրել»,- ասաց նա:Tert.am-ը փորձեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից պարզաբանում ստանալ և իրենց տեսակետը հասկանալ, դեսպանատնից ասացին՝ գրավոր դիմենք, եթե ցանկանան, կարձագանքեն: Tert.am-ը հարցում է ուղարկել դեսպանատուն, պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք:

Լրահոս

Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա
Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան
Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում. օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին
ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կարևոր
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը
Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը
Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ
Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ Պապոյան
Ի՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում
Թրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո
ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց

Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը

Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն

Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին

Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)

Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է

Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում

Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը

Հայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Ջուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ

Միջին նորոգման աշխատանքներ են ընթանում Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում (տեսանյութ)

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում

Համատեղ նախագծերի իրականացումը նպաստում է Հայաստանի զարգացմանը. Եվրասիական տնտեսական հանձնաժողով

Եթե պատմական հայրենիքը մերժվում է, մենք գոյություն չենք ունենա. քաղաքացին՝ անկախության մասին (տեսանյութ)

Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է

Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով

Հայաստանը նշում է Անկախության օրը

Փաշինյանը շնորհավորել է Անկախության 35-րդ տարեդարձը և հրավիրել Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը