Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակադեմիական քաղաք ստեղծելու ճանապարհին մարզային բուհերի փակման հեռանկարն անհանգստացնող է: Զուգահեռաբար կան ահազանգեր, որ տարբեր գյուղերում դպրոցներ են փակվելու՝ աշակերտների թվի սակավության և այլ պատճառաբանություններով: Նշված գործընթացները չե՞ն նպաստի արտագաղթին՝ գյուղից գյուղ, գյուղից մարզկենտրոն, մարզերից՝ Երևան, իսկ մարզերի ու մայրաքաղաքի համաչափ զարգացման հեռանկարը կշարունակի մնալ որպես ցանկություն: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասում է՝ յուրաքանչյուր երկրում, առավել ևս՝ Հայաստանում կրթական հաստատությունները՝ գյուղերի համար՝ դպրոցները, մարզային քաղաքների համար՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ունեն համայնքաստեղծ նշանակություն: «Գյուղի կյանքը, որտեղ դպրոց չկա, տարիների առումով կարելի է հաշվել մատների վրա: Գյուղը երկար չի կարող գոյատևել առանց սեփական ուսումնական հաստատությունն ունենալու, որը հանրակրթական դպրոցն է, թեկուզ մինչև իններորդ դասարան: Բուհերի մասին: Աշխարհի որևէ երկրում չկա նորմալ մեծ քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, որն ուսանող չունենա: Չի կարող լինել նորմալ մարզային կենտրոն, քաղաք կամ մայրաքաղաք, որտեղ գոնե մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն չգործի: Դրանք շատ կարևոր նշանակություն ունեն տվյալ տարածաշրջանի մտավորականության ձևավորման, այն տեղում պահելու, մասնագետներ պատրաստելու, նաև սոցիալական խնդիրներ լուծելու համար: Եթե մարդիկ հնարավորություն չունենան Կապանում բարձրագույն կրթություն ստանալու, բայց ունենան շատ մեծ ցանկություն, պետք է զուգահեռաբար նաև հնարավորություն ունենան իրենց երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկել Երևան, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք»: Սա առաջին խնդիրն է, ենթադրելի է, որ շատերը չեն կարողանալու դա անել: Երկրորդ խնդիրը կառաջանա այն ժամանակ, երբ Երևան տեղափոխվածները կավարտեն բուհերը: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ իրենց ծննդավայր: Շատ քչերը: Այս քայլերով կենտրոնացնում են առանց այն էլ գերկենտրոնացված տնտեսությունը: Հայաստանի տնտեսության 80 տոկոսից ավելին Երևանում է: Այս քայլին գնալով՝ էական վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, ամեն ինչ կկենտրոնացվի Երևանում, և դրանից որևէ մեկը հաստատ չի շահելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Զուգահեռաբար ունենք նաև ուսանողների թվի նվազում: Պատճառները մի քանիսն են: Շատ տղաներ զինվորական ծառայությունից հետո պետք է շարունակեին ուսումը բուհերում, սակայն անմահացան պատերազմներում: Շատ ընտանիքներ ի զորու չեն վճարել տարեցտարի աճող վարձավճարները: Նվազում է հետաքրքրությունը բարձրագույն կրթության հանդեպ: Այս պարագայում իշխանությունները կրթական հաստատությունները տեղում «ամրացնելու» փոխարեն «Ակադեմիական քաղաք» են կառուցում, որը կարող է կիսադատարկ լինել ուսումնական պրոցեսի ընթացքում: Մխիթարյանը հարցի հետ կապված Հայաստանի և Լիտվայի օրինակն է բերում: «Սրանից 10 տարի առաջ էլ, հիմա էլ երկու երկիրն ունեն բնակչության նույն թիվը: 10 տարի առաջ ուսանողների թիվը երկու երկրի բուհերում նույնն էր՝ 100-ից 105 հազար: Լիտվայում հիմա էլ այդ թիվը մնում է 100-ից 105 հազար, իսկ Հայաստանում 70 հազարից քիչ է: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Վերադառնամ Լիտվայի օրինակին: Վիլնյուսի համալսարանն առանձին մասնաշենքեր կառուցել է քաղաքից դուրս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, պետք է օտարերկրյա ուսանողներ ներգրավել, ունենալ համապատասխան լաբորատորիաներ: Բայց նա իր հին ֆակուլտետները, ինչպիսիք են Փիլիսոփայության, Լիտվերենի, Պատմության, Մշակույթի և այլն, թողել է քաղաքի կենտրոնում, բայց Կենսաբանության, Ֆիզիկայի ֆակուլտետները գործում են քաղաքից դուրս հարմարեցված պայմաններում, որովհետև ավելի շատացել է ուսանողների թիվը, և քաղաքից դուրս ենթակառուցվածքներ են ստեղծել: Հայաստանում հակառակն է՝ 30 տոկոսով պակասել է ուսանողների թիվը, տարածքներ են ազատվել, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար: Տարակուսելի է նաև այն, որ այդ «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ: Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչոր մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-նշում է մեր զրուցակիցը: Խնդրահարույց է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որն այնքան անգամ է ներկայացվել հանրային քննարկման, ուղարկվել լրամշակման, որ հաշիվը սկսում ես կորցնել: Այժմյան օրինագծի հետ կապված ահազանգ է հնչեցնում Մխիթարյանը՝ այն Գիտությունների ազգային ակադեմիան կազմաքանդելու մասին է: «Այս օրինագիծը ենթադրում է, որ գոյություն չի ունենալու ԳԱԱ-ի մասին օրենքը: Այն գործում է 13-14 տարի, դրանով ԳԱԱ-ն ունի հատուկ կարգավիճակ, օրենքով ստեղծված կազմակերպություն է: Նախատեսվում է նոր օրենքում ակադեմիայի մասին գրել ընդամենը մեկ հոդված, իսկ ակադեմիան դառնում է գիտնականների ակումբ, որովհետև դրա կազմից դուրս են գալու 30-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները, վերացվելու են թղթակից անդամի և ակադեմիկոսի կոչումները, նախագծով խոսվում է սոսկ ակադեմիայի անդամների մասին: Որևէ գործառույթ ակադեմիան չի ունենալու, ուղղակի կարելի է հավաքվել գիտնականներով և ինչ-որ բան քննարկել: Որևէ մեկը շահագրգռված չի լինելու դառնալ ակադեմիայի անդամ, որովհետև իրենից, ըստ էության, որևէ բան կախված չի լինելու: Այդպիսի փորձ հետխորհրդային տարածքում եղել է Ղազախստանում, Վրաստանում, դրանից հետո ակադեմիաները վերածվել են գիտնականների փոքր ակումբների: Այն պահից, երբ այս օրինագիծը դառնա օրենք և սկսի գործել, բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները դուրս կգան ակադեմիայի ենթակայությունից, դրանք պարտադիր կերպով ենթարկվելու են ԿԳՄՍ նախարարությանը: Դրանից հետո նա կորոշի, թե որ ինստիտուտը փակի, որ ինստիտուտը որի հետ միավորի և որ ինստիտուտը որ բուհին բռնակցի, որպեսզի վերջինիս անունը լինի համալսարան: Այն բուհերը, որոնք իրենց կազմում չեն ունենա գիտական կազմակերպություն, չեն կոչվի համալսարան, կկոչվեն բուհ: Այսինքն՝ եթե բուհ ես և ուզում ես համալսարան կոչվել, քո կազմի մեջ պետք է առնվազն մեկ գիտական կազմակերպություն ունենաս»,-հավելում է կրթության փորձագետը: Այսպիսով, ի՞նչ են փորձում անել մեր կրթական համակարգի հետ: «Կրթական ողջ համակարգում, որքան հնարավոր է արագ տեմպերով, փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա: Արժեքները գլխիվայր շուռ են տալիս, այն, ինչ լավ էր 10 տարի առաջ, հիմա ամենավատ բանն է: Այն, ինչ վատ էր 10-15 տարի առաջ, հիմա դառնում է լավ բան: Այն արժեքները, որոնց դավանում էր մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը, չպետք է դավանի եկող սերունդը, և դա արվում է հանրակրթական համակարգի և դասագրքերի միջոցով: Արդյունքում ունենում ենք քաոս»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»