Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Թուրքիայում «3+3» ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց: Կան պաշտոնական հայտարարություններ, հանդիպումների վերաբերյալ պաշտոնական գրառումներ: Իսկ կայի՞ն տողատակերում հնչած մտքեր: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ իր կարծիքով, որևէ էական փոփոխություն չի եղել այս հանդիպման արդյունքում: «Բոլոր կողմերը մնացել են իրենց դիրքերում: Հայկական կողմն ասում է՝ թուրքական կողմի հետ պայմանավորվել են վերլուծել ԳյումրիԿարս երկաթուղու բացման տեխնիկական չափանիշները: Սա պայմանավորվածություն է, որի համար չարժե հավաքվել «3+3» ձևաչափով: Երկու տարի և ավելի է՝ պայմանավորվածություն կա, որ պետք է Մարգարայի անցակետը գործի դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար և այլն: Բայց ինչպես պայմանավորվել են, այնպես էլ հարցը մնում է, ոչ մի բան տեղից չի շարժվում: Նույնն էլ այս պայմանավորվածության դեպքում կարող է լինել: Երկու կողմից կարող են մասնագետներ գալ, հաշվարկներ անել, բայց էլի գործընթացը կանգ առնի, էական փոփոխություն չլինի: Հանդիպումը տեղի էր ունենում Թուրքիայում, դա մի քիչ բարձրացնում է նրա դերը: Տարածաշրջանային երկրում հանդիպեցին հինգ երկրի ներկայացուցիչներ, խոսեցին, քննարկեցին, համատեղ հռչակագիր ընդունեցին, որում, ի դեպ, նույնպես ընդհանուր դրույթներ են, որևէ էական տեղաշարժ չկա: Կողմերին կոչ էին արել արագացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչը նույնպես պարբերաբար հնչում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը համոզմունք էր հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կարող են լուծել դրանք։ «Սրանք ընդամենը ցուցադրական հանդիպումներ են, առայժմ այդ հարթակը որևիցե լուրջ բան չի որոշել: Ընդ որում, դա երևում է Վրաստանի պահվածքից: Վրաստանի իշխանություններին Արևմուտքը մեղադրում է, որ ընդունում են օրենքներ, որոնք ընդունվում են նաև Ռուսաստանում: Արևմուտքը Վրաստանին մեղադրում է, որ նա հեռու է կանգնում Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և, կարծես թե, ուզում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով հանդիպմանը Ռուսաստանի պատճառով՝ Աբխազիայի և Օսեթիայի մասով ունեցած տարաձայնությունները նկատի ունենալով: Վրաստանի իշխանությունների պահվածքից հետևում է, որ իրականում նրանք փորձում են վարել մի քաղաքականություն, որը վրաստանակենտրոն է, որն իրենց ձեռնտու է: Նրանք հստակ սահմանել են իրենց կարմիր գծերը: Իսկ Հայաստանին որտեղ կանչում են, այնտեղ գնում է և առանձնապես որևէ արդյունք էլ չկա»,-նշում է մեր զրուցակիցը: Հայաստանն այս շրջանում «բոլորի հետ լավ լինելու» քաղաքականություն է վարում, հակառակ դրան՝ կողմերից որևէ մեկի հետ, կարծես թե, չունի կայուն, գործընկերային հարաբերություններ: «Սրա արդյունքում Հայաստանի իշխանություններին ոչ թե լուրջ չեն վերաբերվում, այլ բոլորին ձեռնտու է, որ Հայաստանում լինի այսպիսի իշխանություն: Որ ուժն ինչ-որ պահի որևէ շահ ունենա Հայաստանում, կիմանա, որ կարելի է Հայաստանի վրա ճնշում գործադրել և հասնել իր ուզած դիրքորոշմանը՝ լինի Արևմուտքը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կամ Իրանը: Ինչ-որ առումով ձեռք է տալիս ունենալ հարևան երկիր, որտեղ միշտ կարող ես ինչ-որ լծակ գտնել՝ ազդելու և քո դիրքերն ամրացնելու: Հենց սա է տարբերությունը Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականությունների միջև: Վրաստանն ավելի չոր է այն իմաստով, որ այնտեղ, որտեղ իր շահերը չեն համընկնում, նա հստակ հայտարարում է այդ մասին: Իսկ Հայաստանը հակառակն է անում՝ փորձում է բոլորին բավարարել իր հաշվին: Ով ինչ Հայաստանից ուզում է, Երևանը պատրաստ է մատուցել հանուն խաղաղության, որ բոլորն իր հետ լավ լինեն, ու ինքը հանգիստ ապրի: Վրաստանը պատրաստ է հանուն իր շահերի ոչ ասել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, իսկ Հայաստանը պատրաստ է բոլորին ասել այո»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկում և Հայաստանի հարավային հարևանի ներգրավում պատերազմում: Սրանք այն երկու կարևոր հարցերն են, որոնք անմիջապես առնչվում են մեզ: «Ոչ միայն Հայաստանը, այլ շատ երկրներ տարբեր պատճառներով ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում, խուսափում են որևիցե կոնկրետ քայլերից՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշակի անկանխատեսելիություն կա: Բոլորը սպասում են, թե որ կողմ կթեքվի նժարը, քաղաքականությունը դեպի որ կողմ կզարգանա: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ բան արագ կորզել «Խաղաղության պայմանագրի» տեսքով, որ մի բան ունենան ներկայացնելու, իրենց մի քիչ ավելի ապահովագրված զգան: Չնայած իրենք էլ են հասկանում, որ դրանում որևէ ապահովագրություն չկա, բայց կուրսը դա է: Ադրբեջանը շարունակում է ժամանակ ձգել, որովհետև չի բացառում Հայաստանից պոկել էլի ինչ-որ զիջումներ: Հայաստանն էլ գիտի, որ «Խաղաղության պայմանագիրը» որևէ բանի երաշխիք չէ, բայց ուզում է գոնե մի բան ստանալ, բայց դա էլ իրեն չեն տալիս, ասում են՝ սպասիր, տեսնենք»,-ընդգծում է նա: Չափից դուրս ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել ինչ-որ պայմանագիր Հայաստանի հետ: «Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու: Երբ ասում ենք, որ Նիկոլը պետք է հեռանա, հաշվի ենք առնում այն, որ նոր խաղացողի հետ նորովի կսկսեն խոսել, այլ վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Իշխանափոխությունը կլինի, կհայտնվի նոր մարդ, բոլորը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, սկսելու են այդ մարդուն ուսումնասիրել, ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչ կարելի է առաջարկել, ինչ կարելի է ստանալ նրանից կամ հակառակը՝ չստանալ և այլն: Մեր վիճակում այնքան ակնհայտ է բոլորի անելիքը. շատ կանխատեսելի մարդ է Հայաստանում: Երբ պետք լինի, Ռուսաստանը կսեղմի, երբ պետք լինի, Նահանգները ինչ-որ բան կկորզեն: Ադրբեջանն էլ մտածում է՝ հարմար առիթ լինի, մենք էլ մի բան կստանանք: Ադրբեջանը չի՞ հասկանում, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարող սահմանադրական փոփոխություններ անցկացնել: Նա մեծ հաճույքով դա կաներ, բայց գիտի, որ այսօրվա դրությամբ դրանք չեն անցնելու, և չի անում: Դա նաև ժամանակատար գործընթաց է: Ադրբեջանն էլ «բռնել» է այդ կետից ու շարունակում է ձգել գործընթացը: Կձգեն այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր զիջում կստանան Երևանից: Գուցե ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների պահանջից հրաժարվեն, բայց դա նշանակելու է, որ էլի ինչ-որ բան են ուզում ստանալ: Պահանջները Հայաստանից մի քանի ուղղությամբ են ձևակերպվում, հիմա խոսվում է նաև ֆինանսական փոխհատուցման մասին: 2020 թ.-ից հետո Ադրբեջանն այդ քաղաքականությունն է վարում: Նա չի ասել, որ Արցախը դատարկվելու է, բայց քայլ առ քայլ գնացել է այդ նպատակին: 2020 թ.-ից հետո չի ասել, որ Տավուշից տարածքներ է ուզում, բայց աստիճանաբար այդ պահանջն է ձևակերպել ու քայլ առ քայլ գնացել դրան: Նրանք էլ են հասկանում, որ չեն կարող միանգամից դնել բոլոր պահանջները, և դրանք միանգամից կբավարարվեն: Քաղաքական խաղ է, տարբեր ձևով են խաղում, մեկը խաղում է նոր պահանջներ դնելով, մյուսը՝ երազում է գործընթացը ձգելու, քիչ հանձնելու, թղթի վրա մի բան պոկելու և այլնի մասին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները
Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» Մոսկվա (տեսանյութ)
Շտապ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Հայաստանում քաղաքացուն դոֆամին են տալիս, որ քաղաքականությամբ չզբաղվի․ Իշխանյան (տեսանյութ)
Լայնածավալ խափանում նեյրոցանցերի աշխատանքում
Կարևոր
Պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
«WhatsApp»-ով և «Viber»-ով՝ 59 քաղաքացուց հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. գործը դատարանում է
Երրորդ դատավորն է հրաժարվել քննել Կաթողիկոսի գործը
Հոպար, պապան ու մաման էլ չկան. Ապարանում ավտովթարից մահացած ամուսինները հիվանդանոց էին գնում (տեսանյութ)
Կարևոր
ՔՊ–ական նախկին պատգամավորը՝ Տիգրան Ավինյանի խոսնակ
Հայ քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է. Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ Պուտինը՝ Զելենսկուն (տեսանյութ)
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
Սարատովի մարզում մոտոցիկլով մարդասպանը գնդակահարել է ավիացիայի գեներալին
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու ցուցակներ կան․ Տիգրան Աբրահամյան
Ազդակ չեմ տեսնում, որ իշխանությունը ողջախոհության միջավայր վերադառնալու ցանկություն ունի․ Սուրենյանց
«Կենտրոն»-ով Աննա Հակոբյանի հյուրընկալվելու մասին տեղեկացել եմ հարցազրույցի անոնսից
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ

«Փաստ». Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԱԱԾ-ում բունտ է հասունանում․ Փաշինյանը սպառնում է զանգվածային ազատումներով

Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք». Աշոտյան

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է