Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ժամանել է Երուսաղեմի Լացի պատի մոտ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուբիոն աշխատանքային այցով ժամանել է Իսրայել սեպտեմբերի 14-ի առավոտյան։
Պետդեպարտամենտի ղեկավարի այցը տեղի է ունենում Կատարի մայրաքաղաքին Իսրայելի կողմից հասցված հարվածից մի քանի օր անց. Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռներ էին արձակել շենքի վրա, որտեղ գտնվում էին ՀԱՄԱՍ–ի քաղաքական ղեկավարության անդամները։