Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր լուծման իրանական կողմի տեսլականը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնության գալով։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Պուտինը Թուրքմենստանում գագաթնաժողովի շրջանակներում իր բանակցությունների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ առաջիկա հեռախոսազրույցի մասին։
«Եվ այնուհետև, Իրանի նախագահի հետ համաձայնության գալով, Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր լուծման իրանական կողմի տեսլականը», - ասել է Պեսկովը։ Թուրքմենստանում՝ ԱՊՀ գագաթնաժողովի և Կասպից ծովի շրջակա միջավայրի գագաթնաժողովի շրջանակներում, Պուտինը առանձին հանդիպում ունեցավ Փեզեշքիանի հետ, ինչպես նաև տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։








