ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն։
«Ռուբիոն կիրակի օրը ժամանել է Իսրայել», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը X-ում արված գրառման մեջ նշել էր. «Երուսաղեմ գնալու ճանապարհին: Իմ ուշադրության կենտրոնում կլինեն պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և ՀԱՄԱՍ–ի կողմից ներկայացվող սպառնալիքի հաղթահարումը: ՀԱՄԱՍ–ը չի կարող շարունակել գոյությունը, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է»։