Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արսեն Թորոսյանի՝ քիթ կոտրող ընկերոջ գործը կարճվել է. նա մտել է քաղաքականություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Արմենիա 2026» շարժումը հիմնած Նարեկ Մանուկյանը, որ «մահվան նախարար»-ի համարում ունեցող Արսեն Թորոսյանի ընկերն է եւ պաշտոնյա եղած ժամանակ կոտրել էր բժիշկներից մեկի քիթը, հիմա ընդդիմադիր է դիրքավորվել եւ փորձում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններին մասնակցել:

Հիշեցնենք, որ խոսքը 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի այն ժամանակվա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի մասին է, որը հոկտեմբերի 4-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իր աշխատասենյակում հարվածել եւ կոտրել էր ենթակա բժշկի՝ Վ.Հ.-ի քիթը։Պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ դեպքի առթիվ սկսվել էր նախաքննություն։

Սակայն ֆիզիկական բռնության հեղինակը մնաց անպատիժ:«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ մեկ տարի անց Արսեն Թորոսյանի ընկերոջ նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ տուժող Վ. Հ.-ի հետ հաշտության հիմքով:

Այլ կերպ ասած՝ քիթ կոտրելու հետեւանքները «լուծվել են» առանց դատարանի, առանց հանրային դատապարտման, եւ ըստ ամենայնի՝ առանց արդարադատության։Այս գործը ոչ միայն հարված է տուժող բժշկի քթին, այլեւ այն հույսին, թե մեր երկրում օրենքը գործելու է հավասարապես բոլորի նկատմամբ։Եթե Նարեկ Մանուկյանը, լինելով հիվանդանոցի տնօրեն, նաեւ Արսեն Թորոսյանի ընկերը, կարող է բռնություն գործադրել ենթակայի նկատմամբ, ապա հաշտությամբ խուսափել պատասխանատվությունից, ինչպիսի՞ վստահություն կարող է ունենալ հասարակ քաղաքացին, երբ պահանջում է արդարություն։

Հիմա «քիթ կոտրողը» դիրքավորվել է որպես ընդդիմադիր, դաժանորեն քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ անգամ որոշել է լրատվական կայք բացել, որպեսզի իր քաղաքական գովազդով զբաղվի: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է «մահվան նախարար» Արսեն Թորոսյանի ընկերը ընկալվել իբրեւ ընդդիմադիր:

Նա Հովիկ Աղազարյանի սանդղակով մոտ 4 անգամ ավելի շատ «Նիկոլ» է, քան ինքը` Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

Լրացուցիչ նորություններ

...

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»