Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հեծանիվից մինչև շարասյուներ․ խոստացված փոփոխությունները մնացին PR արշավի մակարդակում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկուկես տարին հեծանվային արշավներ է կազմակերպել և քարոզել հեծանվային տրանսպորտը քաղաքացիների շրջանում։ Մասնավորապես՝ կառավարության անդամները մի փուլում սկսեցին հեծանիվ վարել և կազմակերպել հեծանվային զբոսանքներ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ մետրոյով էր երթևեկում։ Փաշինյանը հեծանիվ էր վարում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս՝ Մոսկվայում, Գերմանիայում և այլուր։
 
Այս պատկերից կարող ենք ենթադրել, որ կատարվում է դրական փոփոխություն, որը խթան է առողջ ապրելակերպի և մատչելի կյանքի նորմալիզացման համար։ 

Սակայն մինչ օրս չկա ակնառու արդյունք՝ այս միջոցառումների համար պետական բյուջեից տրամադրված տասնյակ միլիոնների ծախսի դիմաց։ 

Մասնավորապես՝ հեծանվարշավի կազմակերպման համար բյուջեից տրամադրվել է 15 միլիոն դրամ, նաև, կառավարության որոշմամբ, հավելյալ 3 միլիոն 160 000 դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի ապահովվի «Tour de Sevan 2024» հեծանվարշավի հանրային իրազեկումը։ Ընդ որում, միջոցառման կազմակերպման համար գնումների մրցույթ չի հայտարարվել, և գնումն իրականացվել է մեկ անձից՝ հրատապ կարգով, այն դեպքում, երբ հեծանվարշավը վաղուց ծրագրված միջոցառում էր։ 

Դեռևս 2018 թվականի հոկտեմբեր ամսին, երբ հեծանվորդ ու հեծանվային մասնագետ Էմիլ Ասատրյանը սեփական ձեռքերով հավաքած հեծանիվը նվիրեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս գրել էր․ «Միայն թե՝ դա չեմ համարում իմ անձնականը, այլ ՀՀ վարչապետի առաջին ծառայողական հեծանիվը: Հույս ունեմ՝ զրահապատ է»։ 

2020 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, և մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթևեկությունը այն փողոցներում, որոնցով պետք է անցնի շարասյունը։ ՀՀ վարչապետի աշխատակազմից պետական գաղտնիք են համարում վարչապետին ուղեկցող մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը, խուսափում են կորտեժի սպասարկող բյուջեի ծախսը հրապարակել։

Հիշեցնենք, որ իշխանության սկզբնական շրջանում խոստանում էին, որ ծառայողական մեքենաների թիվը կնվազի։ 

2024 թվականին ԿԳՄՍ-ն հանրակրթական դպրոցների համար 6500 հեծանիվներ էր գնել 6 տարբեր ընկերություններից, յուրաքանչյուրը՝ 113 000 դրամով: Սակայն Երևանի և ՀՀ այլ քաղաքաների փողոցներում բացակայում են համապատասխան հեծանվուղիները, որոնք կապահովեն աշակերտների անվտանգ տեղաշարժը։ 

Վերջին անգամ վարչապետը հանրայնորեն հեծանիվ քշելու մասին խոսել է 2024 թվականի նոյեմբերի 14-ին և նշել․ «Ես կիրակի օրը, 50 տարեկան լինելով, 100 կմ հեծանիվ եմ քշել, տեսնում եմ՝ երիտասարդները կանգնած տրանսպորտի են սպասում. էս երեխեքին խի՞ չենք հուշում, չենք ասում՝ ինչի՞ եք մի ժամ կանգնել կանգառում, 10 կմ է, հեծանիվով գնացեք-եկեք»։

Այսինքն՝ մինչ օրս կառավարության վարած PR ռազմավարությունն արդյունք չի գրանցել։ Աշակերտները շարունակում են դասի հաճախել սեփական կամ տրանսպորտային միջոցներով՝ առանց երթևեկության ծանրաբեռնվածության էական թեթևացման։

Լրահոս

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Լրացուցիչ նորություններ

...

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան

ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան

Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա