Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի ներքո. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.Բոլորը խաղաղություն են ուզում: Այս արտահայտությունը, մանավանդ մեր օրերում, արծարծվում է գրեթե անընդհատ: Սա, իհարկե, բնական ու տրամաբանական է: Սակայն այստեղ մի շարք նրբերանգներ կան:


Բայց մինչ այդ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում (դա լինելու է առաջիկա ընտրությունների իրենց քարոզչության «կրեդոն») այնքան են չարաշահել, շահարկել «խաղաղություն» բառը, որ նորմալ, ընկալունակ մարդկանց լսելիքն այն արդեն սղոցում է: Այ, օրերս էլ Փաշինյանը կանխատեսելիորեն հայտարարեց, թե առաջիկա ընտրությունները լինելու են «խաղաղության և ոչ խաղաղության» միջև: Ու թեպետ դրան արդեն անդրադարձել ենք, թերևս կարիք կա ավելի հանգամանորեն դիտարկել այս խնդիրը: Առհասարակ, մեր երկրի պարագայում ի՞նչն է խաղաղությունը, դա որքանո՞վ կապ ունի Փաշինյանի ասած «խաղաղության» հետ:Կրկնենք՝ հարկավ, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Առնվազն, բոլոր նորմալ մարդիկ, մարդկանց, հասարակությունների մեծ մասը գերադասում են կամ կգերադասեին ապրել խաղաղ պայմաններում:

Թեպետ, պատմական փաստերն ու իրողությունները հուշում են, որ մարդկության պատմությունը... պատերազմների պատմություն է: Պարզվում է՝ անգամ հաշվարկողներ են եղել, որ ներկայիս քաղաքակրթությունը իր գոյության հազարավոր տարիների ընթացքում առանց պատերազմների, այսինքն՝ խաղաղ պայմաններում է գտնվել ընդամենը... 290 տարի: Իսկ առավել հոռետեսներն էլ հեգնում են, որ առանց պատերազմների այդ 290 տարին էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ պարզապես հետպատերազմական վարակների, համաճարակների ու աղետների հետևանքների դեմ պայքարելով էին զբաղված, և այդ պատճառով է, որ կռիվներ չեն եղել:


Հիմա պատմության պայմանական խորխորատներից սրընթաց վերադառնանք կոնկրետ մեր իրականություն և առանց հույզերին տրվելու նայենք այդ իրականության աչքերին:Նիկոլ Փաշինյանը, բացառապես քարոզչական և քաղաքական շարժառիթներից ելնելով, հայտարարում է, թե ինքը ա) խաղաղություն է բերել, բ) խաղաղությունն արդեն վրա է հասել, գ) «խաղաղությունը պետք է խնամել», այն է՝ եղբայրանալ... թուրքերի, ադրբեջանական թուրքերի հետ, մոռանալ, հիշողությունից ջնջել բոլոր այն սրիկայությունները, կոտորածները, ոճիրները և անմարդկայնությունները, որ վերջինները թույլ են տվել մեր ժողովրդի ու մեր երկրի դեմ:

Բայց... արդյո՞ք խաղաղություն են ուզում հարևան երկրները ևս: Հայաստանի առնվազն երկու հարևան պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան, նման նպատակներ չունեն: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ շատ բացա- հայտ է ու պարզ. բառացիորեն նույն օրը, երբ Փաշինյանն ազդարարում էր «խաղաղության վրա հասնելու» մասին, Իլհամ Ալիևը հայտարարեց պատերազմի պատրաստվելու, սպառազինվելու, նոր զենքեր ձեռք բերելու, նոր հատուկ ստորաբաժանումներ ձևավորելու մասին, ի լրումն, մի քանի անգամ հայերիս ու Հայաստանը ընդգծված նշեց որպես թշնամի:Թուրքիայի պարագան մի փոքր ավելի քողարկված է ու նենգ:

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հանգում է այն բանին, որ մեր երկրի տարածքը վերածվի «թուրանական միջանցքի», Հայաստանը հայտնվի Թուքիայից ու Ադրբեջանից բացարձակ կամ վասալական, տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ, կատարի թուրքական բոլոր նախապայմանները (Հայոց ցեղասպանության ուրացում, պատմության «վերանայում», ԱԷԿ-ի փակում, զինված ուժերի լուծարում, զենք ունենալու արգելք, հայության ապաքրիստոնեացում, ռուսական ռազմակայանի դուրսբերում, և այլն, և այդպես շարունակ): Մեծ հաշվով, դա է Փաշինյանի պատկերացրած կամ իբրև թե բերած «խաղաղությունը»:Կարելի է, իհարկե, ինքնաոչնչացման համար այլ անվանումներ էլ գտնել, բայց հանրության լսելիքը երևի ամենից շատ շոյում է «խաղաղություն» բառը: Այդ դեպքում ի՞նչն է իրականում խաղաղություն, կոնկրետ՝ Հայաստանի ու մեր հասարակության համար:Հին ու հազարամյակներով ապացուցված ռազմավարությունն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պիտի պատրաստ լինես պատերազմի:

Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա Հայաստանի, մեր երկրի իրողությունների պայմաններում խաղաղություն կարող է ապահովվել հետևյալ նախադրյալներով. տնտեսության զարգացում ու շարունակական առաջընթացի հիմքերի ապահովում, բանակի, զինված ուժերի արդիականացում, շարունակական կատարելագործում և բարձր մարտունակության ապահովում, սպառազինության արդիականացում ու կատարելագործում, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, բնականաբար՝ արտաքին-քաղաքական գործընկերների, առկա ու հնարավոր դաշնակիցների հետ համագործակցության սերտացում, իրավական ու սոցիալական հասարակարգի ապահովում, հասարակության համախմբվածություն կամ ներհասարակական համերաշխություն և համայն հայության ներուժի ներգրավում, գիտակրթական առաջընթաց ու զարգացում: Այս ամենը, հասկանալի է, ազգային պատմական, մշակութային, ավանդական արժեքների վրա խարսխված, միաժամանակ՝ համաշխարհային արդի զարգացումները հաշվի առնելով:Մենք ունենք հարևաններ, որոնք հաշվի են նստում բացառապես ուժի, դրա առկայության և այն կազմակերպված կիրառելու իրական հնարավորության հետ, այլ ոչ թե տարտամ կենացների: Առավել ևս, թե՛ մեր ագրեսիվ առնվազն 2 հարևանները, թե՛ առհասարակ որևէ մեկը երբեք մարդատեղ չի դնում նրանց, ովքեր գետնատարած խոնարհվում են իրենց առաջ, հաճկատարորեն սպասարկում են կամ հասկացնում են, որ կարող են սպասարկել դիմացինի քմահաճույքները:

Այդպես է անհատների հարաբերություններում, այդպես է մարդկային խմբերի հարաբերություններում, նույնն է պետությունների հարաբերություններում:Դժվար չէ նկատել, որ այն ամենը, ինչ ենթադրվում է ու անհրաժեշտ է իրապես խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, գործնականում ոչ մի կապ չունի այն թեզերի հետ, որոնք, որպես «խաղաղություն», մեր հասարակության վրա ցանկանում է սաղացնել կամ վաճառել Նիկոլ Փաշինյանը:Ավելին, փաշինյանական «խաղաղությունը», եթե, Աստված մի արասցե, այդ աղետն իրականություն դառնա, ընդամենը նշանակելու է Հայաստանի՝ որպես պետության աստիճանական կազմաքանդում, երկրի ժողովրդագրական պատկերի աստիճանական փոփոխություն՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Այո, Փաշինյանի ասածն էլ է «խաղաղություն»: Տեսեք, հիմա, օրինակ՝ Արցախում խաղաղ է, չափազանց խաղաղ: Նույն «խաղաղությունն» է սպառնում նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե քաղաքական ուժերը չիրացնեն հանրային իրական տրամադրությունները: Թե չէ, այո, բոլորն էլ խաղաղություն են ուզում:

Ողջ հարցն այն է, թե ով ինչ է «դնում» դրա տակ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»

«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում

Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ»․ Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն

«Ժողովուրդ». Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ուզում «տեղավորել» վարչապետը

«Հրապարակ»․ Մասիսում զտարյուն ՔՊ-ականների դեֆիցիտ է, համայնքապետացու չեն գտնում

«Իրավունք». «Ուժեղ Հայաստանը» որոշել է խորհրդարանում ներկայանալ յուրովի

«Ժողովուրդ». 11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը

«Ժողովուրդ». Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ

«Իրավունք». «Գնամ ՌԴ` գամ, նոր վերջնական կուրսը կհասկանանք, հիմա ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ». Փաշինյանը՝ թիմակիցներին

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները