Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այսօր հասանք Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում՝ Բերդի ձոր վայրում գտնվող Անապատ գյուղատեղին, որտեղ 13-14-րդ դարերի մատուռ կա՝ վերաշինված 19-րդ և վերանորոգված 20-րդ դարում, որն այսօր էլ ծառայում է որպես սրբավայր։
Մատուռն ամբողջովին փլուզված է եղել հավանաբար 17-րդ դարում տարածքի հայաթսփումից հետո, իսկ վերջինիս քարերն այստեղ հաստատված վաչկատուն բարբարոսական տարերքն օգտագործել է կենցաղային նպատակներով, և միայն տարածքի’ 19-րդ դարում վերահայկականացման շնորհիվ է, որ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի այս արգասիքը պահպանվել է մինչև մեր օրերը։
Քաղաքակրթությունը չի կարելի զիջել բարբարոսներին, որովհետև այդ դեպքում քո նախնիների քաղաքակրթական ջանքի գոհար սրբատեղին, ցավալիորեն, կա՛մ ավերվելու է, կա՛մ՝ յուրացվելու և կամ՝ վերածվելու գոմի»։