Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խաղաղության խաչմերուկի» իրականացումը կփոխի ռեգիոնի աշխարհատնտեսական լանդշաֆտը․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։


Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ նշելով.


«Երեսուներեք տարի առաջ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով հայտարարեց իր պետության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրել ենք, սովորել և աշխատել, ուրախացել և տխրել, երազել ու սիրահարվել, կառուցել ու արարել մեր հողի վրա Հայաստանի դրոշի ներքո, և սա ամենահրաշալի բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ։


Նասիմ Թալեբն իր «Սև կարապը» գրքում գրում է. «Նշանակություն ունի հենց այն, ինչ մենք չգիտենք, քանի որ անկանխատեսելին միշտ փոխում է աշխարհն անձնական և հասարակական մակարդակներում»: Մեր ժողովրդի համար կարևոր է այն, որ մենք միշտ գիտենք՝ մեր ամենամեծ գանձը հայոց այբուբենն է: Այբ, բեն, գիմ․ այո, այս կախարդական տառերը հայերի համար միշտ և ամենուր եղել են դարման և ուժի աղբյուր»։


«ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ 2024 թվականին մենք ակնկալում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի՝ 16 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող աճ։ Սա մեր կառավարությունների աշխատանքի հիանալի ցուցանիշն է։


Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որի իրականացումն արմատապես կփոխի տարածաշրջանի աշխարհատնտեսական լանդշաֆտը, բոլոր շահագրգիռ երկրներին հնարավորություն կտա ստանալ տնտեսական և լոգիստիկ օգուտ, կդարձնի տարածաշրջանը կայուն և դիմացկուն ժամանակակից մարտահրավերների նկատմամբ:


Հայաստանի կառավարությունը հաստատակամորեն և համառորեն վարում է իր հարևանների հետ խաղաղության հաստատման քաղաքականությունը, մոտ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, որն անկասկած կարևոր գործոն է Հարավային Կովկասի բոլոր երկրների զարգացման համար»,- հավելեց դեսպան Արսենյանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։


Հայաստանի փոխվարչապետն իր խոսքում ընդգծեց, որ հայ ժողովրդի գերխնդիրն առանցքային նպատակից մեկ քայլ անգամ չնահանջելն է. անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության և բարեկեցության ապահովման հիմնական հարթակն ու մեխանիզմն են։


«Մենք հաստատակամ ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ ուղղված մեր երկրի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը»,- ընդգծեց փոխվարչապետ Գրիգորյանը։


Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ընդգծելով Հայաստանի պատմական դերը եվրասիական ինտեգրացիայի ձևավորման գործում, ինչպես նաև և հայ-ռուսական ժողովուրդների դարավոր կապը, հավելեց.


«Մենք կարևորում ենք մեր դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները Երևանի հետ։ Մեր առաջնորդները կառուցել են վստահելի երկխոսություն. միայն վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի շարք կարևոր բանակցություններ ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում։ Եվ այս սերտ համագործակցության արդյունքը մեր երկրների հարաբերությունների խորությունը բնութագրող ապրանքաշրջանառության ծավալն է»։


Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն, միանալով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հնչած շնորհավորանքներին, ընդգծեց Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ համապատասխան վերջերս կայացած բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններին։


Պատվավոր հյուրերի թվում ընդունելությանը ներկա էին նաև Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, սենատորներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, փոխնախարարներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի կառավարիչ արքեպիսկոպոս Ակսիյը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, հայ և ռուս հայտնի մշակութային և գիտական գործիչներ, ձեռներեցներ։

Լրահոս

Կարևոր
«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում
«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան
Կարևոր
«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է
«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները
«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները
«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը
«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է
Կարևոր
«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Շտապ
Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն
Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին
Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները
Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)
Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ)
Կարևոր
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
Սա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ)
Ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են
Ռուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները

Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ)

Սա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ)

Ռուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ)

«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները

Աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով. Ալիևը` Հայաստանի և Ադրբեջանի մասին

Թրամփը՝ Փաշինյանի մասին․ TRIPP, 70 հազար չիպ ու նոր ատոմակայան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան․ Պուտինը մարտի դաշտում չի հաղթում. Զելենսկի

Կրակոցներ Թուրքիայում, թայֆուն՝ Ճապոնիայում, վտանգավոր ցլամարտ՝ Իսպանիայում․ անհավանական կադրեր

Սկզբում 22 միլիարդ էին ուզում, հետո 32 միլիարդ, հետո իջեցրին 1.7 միլիարդ, կողմնորոշվե՛ք. Օրբելյան

Փաշինյանը փնտրում է մեր հաշվին իշխանությունը պահելու հնարավորություններ. Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը Փարիզում, Նյու Յորքում կոշիկի խանութ է ման գալիս․ Քրիստինե Վարդանյան

Եթե դատախազին հրահանգեն Օրբելյանին գնդակահարել, նույն հանցագործությունն է. Արամ Օրբելյան

Քոչարյանն ուղիղ առնչություն չունի այդ ձեռնարկությունների հետ, նա դրանք չի ղեկավարել. Սևակ Խաչատրյան

Ալիևը չի՞ պահանջում՝ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ գտնվի. Արամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ պատգամավորների և պաշտպանի ասուլիսը

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը՝ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ