Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զոռբայության բախումների վառ դրսևորում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Աղազարյան–Քյարամյան միջադեպի մասին


Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Այս մասին նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ լիագումար նիստերի ընթացքում։


«Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր։


Իրականում գաղտնիք չէ, որ արժեքաբանական տեսանկյունից մեր երկրում միշտ եղել են որոշակի խնդիրներ, հատկապես՝ ուժային կառույցներում, որտեղ ուժայինները ԽՍՀՄ-ից ժառանգած արժեքաբանությամբ, 1990-ականների ծանր շրջանի դրսևորմամբ, Արցախյան առաջին պատերազմի հետևանքով որոշակի ինքնուրույնության, պետության մեջ պետություն լինելու կամ առնվազն անձեռնմխելի բաստիոններ լինելու սկզբունքներով են ապրել։


2018 թ. հեղափոխությունից հետո մենք փորձեցինք հիմք դնել ժողովրդավարության, իսկ սահմանադրորեն ամրագրված պառլամենտալիզմն իր տեղն ու դերը փորձեց ամրագրել։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ. հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ: Երբեմն լինում են քարկոծումներ ու ծանր քննադատություններ, սակայն ժողովրդավարությունը հենց դա է։ Սա է պառլամենտարիզմը, իրական ժողովրդավարությունը, և բոլոր պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն այս միջավայրում աշխատելու։ Պառլամենտը Հայաստանի պետականության հիմնասյունն է, որտեղ գալը ամոթ չէ: Մեզնից շատերն են խուսափում պառլամենտական լսումներից: Տեղակալներին ուղարկելով և անհասանելի լինելով ուժեղ ղեկավար չեն դառնում։ Ալեն Դալեսը, Էդգար Հուվերն ու Ռոբերտ Մակնամարան են հաշվետվություն տվել ամերիկյան Կոնգրեսում։


ՀՀ երրորդ հանրապետության պառլամենտում հաշվետվություն է տվել ՀՀ պաշտպանության նախարար եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Պառլամենտը քաղաքական վերահսկողության բարձր աստիճան է, քաղաքական հավասարակշռության ինստիտուտ է։ Պառլամենտական լսումներն, անկախ ամեն ինչից, հաջողված են լինում, անկախ ամեն ինչից՝ ծառայում են իրենց նպատակին, քանի որ այդ լսումների արդյունքում ձևավորվում է թափանցիկություն, ժողովուրդը տեսնում ու լսում է իրական խնդիրները և դրանց լուծման ուղիները:


Ցանկացած գերատեսչության ղեկավար կամ ոլորտի պատասխանատու իր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների, հատկապես՝ խնդիրների համար պետք է հաշվետվություն տա պառլամենտին, հասարակությանը, լրագրողներին եւ այլն։ Կարծես թե մենք ձևավորել ենք բավական լավ ավանդույթներ՝ տարբեր պաշտոնյաների, դատավորների, պետական այլ պաշտոնյաների նշանակումներից առաջ պառլամենտական լսումներ ենք անցկացնում։ Նույնիսկ եղել է դեպք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետք է նշանակվեր պառլամենտական լսումներից հետո միայն։ Սրանք ավանդույթներ են, որ երբեք չեն եղել ՀՀ-ում և սրանք են, որ պառլամենտարիզմի դասական ինստիտուտների միջոցով կայացնում են իրական, ժողովրդավարական պետություն։ Այս պարագայում ցանկացած պետական պաշտոնյա պետք է հասկանա, որ քննադատելը շատ նորմալ է։ Պետք է պատրաստ լինել լսելու ռեպլիկներ, սուր քննադատություններ։ Քաղաքական ընտրովի իշխանությունները հաճախ ենթարկվում են ծաղրի։ Հայաստանի Հանրապետությունը վերջին հինգ-վեց տարում այս ուղղությամբ դժվարին ճանապարհ է անցել։ Անխոս, կան ձեռքբերումներ, որոնք իրավունք չունենք կորցնել, սակայն հարկավոր է խորացնել այս ավանդույթները և ընդլայնել այն պաշտոնյաների ցանկը, ովքեր նշանակվելուց առաջ պետք է գան ՀՀ ազգային ժողով և համապատասխան հանձնաժողովներում ներկայացնեն իրենց ծրագրերը, լսեն սուր հարցեր ու տան համապատասխան պատասխաններ, և նշանակվեն այդ պաշտոններում՝ Պառլամենտն ընդունելով որպես գործընկեր և դպրոց։ Պառլամենտարիզմի մեծ ավանդույթ ունեցող երկրները հենց այդպես են նշանակում ոչ միայն գերատեսչությունների ղեկավարներին, այլև բազում այլ առանցքային պաշտոնյաների: Հենց այդպես է ձևավորվում պատասխանատվությունն ու քաղաքական հասունությունը։


Անշուշտ, պառլամենտականներն էլ պետք է իրենց տեղում լինեն եւ պատրաստ լինեն աշխատել, խոսել, պահանջել, օրենքներ մշակել, ոչ թե լինել գործադիրի հետ միշտ համաձայնվողներ, կամ տաքուկ տեղ նստածներ, ովքեր մեկ տարվա ընթացքում մեկ ելույթ անգամ չեն ունեցել, մեկ օրենքի քննարկման անգամ չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։


ՀՀ պետականության հզորացումը ժողովրդավարության լիարժեք հաստատումն է, օրենքի գերակայությունն ու թափանցիկությունը»,-նշել է նա։

Լրահոս

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայենի հանդիպումը
Կարևոր
«Ժողովուրդ». Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում
«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան
Կարևոր
«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է
«Ժողովուրդ». ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները
«Փաստ». Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները
«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը
«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է
Կարևոր
«Փաստ». Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները
Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Շտապ
Ո՞ր համայնքում չի կարելի ծորակից ջուր խմել․ հայտարարություն
Հոգ տարեք երեխաների մասին․ մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին
Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները
Բանակից ազատո՞ւմ. նոր նախագիծ․ Հայելային պատասխան կտանք. Մոսկվան՝ Արևմուտքին (տեսանյութ)
Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ)
Կարևոր
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
Սա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ)
Ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղմանը․ կայացել է Փաշինյան–ֆոն դեր Լայենի հանդիպումը

Հայտնի են Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները

Կորեայից մինչև Ռուսաստան․ ո՞վ կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը (տեսանյութ)

Սա նաև հոգեբանական ահաբեկչություն է․ օմբուդսմենը՝ մշակութային ցեղասպանության մասին (տեսանյութ)

Ռուսական ռազմաբազան որ գնա, ո՞վ է պահելու սահմանը՝ ամերիկացիները՞, թե ֆրանսիացիները․ Շարմազանով (տեսանյութ)

«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները

Աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով. Ալիևը` Հայաստանի և Ադրբեջանի մասին

Թրամփը՝ Փաշինյանի մասին․ TRIPP, 70 հազար չիպ ու նոր ատոմակայան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան․ Պուտինը մարտի դաշտում չի հաղթում. Զելենսկի

Կրակոցներ Թուրքիայում, թայֆուն՝ Ճապոնիայում, վտանգավոր ցլամարտ՝ Իսպանիայում․ անհավանական կադրեր

Սկզբում 22 միլիարդ էին ուզում, հետո 32 միլիարդ, հետո իջեցրին 1.7 միլիարդ, կողմնորոշվե՛ք. Օրբելյան

Փաշինյանը փնտրում է մեր հաշվին իշխանությունը պահելու հնարավորություններ. Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը Փարիզում, Նյու Յորքում կոշիկի խանութ է ման գալիս․ Քրիստինե Վարդանյան

Եթե դատախազին հրահանգեն Օրբելյանին գնդակահարել, նույն հանցագործությունն է. Արամ Օրբելյան

Քոչարյանն ուղիղ առնչություն չունի այդ ձեռնարկությունների հետ, նա դրանք չի ղեկավարել. Սևակ Խաչատրյան

Ալիևը չի՞ պահանջում՝ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ գտնվի. Արամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ պատգամավորների և պաշտպանի ասուլիսը

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը՝ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը