Վերաքննիչ դատարանը երկու ամսով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը բոլոր առաջադրված մեղադրանքներից հիմնավորված է համարել միայն «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վերաբերյալ մեղադրանքը, իսկ մնացած մեղադրանքների մասով, որոնք առաջադրվել էին, արձանագրել է հիմնավոր կասկածի բացակայություն։
Նա հավելեց, որ վաղը Կարապետյանի պաշտպանական կողմը նախատեսում է դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ որոշումը բողոքարկելու համար։