Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար. Միրզոյան


Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Ըստ նրա` այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության,  սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ», - ընդգծել է Միրզոյանը։Նա հայտարարել է, որ Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ «Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար», - նշել է Ա.Միրզոյանը։ Անդրադառնալով, Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ  մեկնաբանություններին` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, թե տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ», - հայտարարել է նա։   

Լրահոս

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին
Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալ
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում
Խամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

Լրացուցիչ նորություններ

...

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից