Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առևանգված կնոջը ազատ արձակելու համար 4 մլն ԱՄՆ դոլար են պահանջել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է սեպտեմբերի 4-ին ԱՄՆ քաղաքացի կնոջ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրվել և իրականացվել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության անդամների կողմից, ովքեր նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը, որի իրագործման համար կատարել են դերաբաշխում, իսկ նախապատրաստական աշխատանքներն սկսել են իրականացնել 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել հանցավոր խմբի անդամներից հինգի մասնակցության վերաբերյալ, որոնցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացվել են և տրվել համարժեք իրավական գնահատականներ:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանցագործությունը բացահայտվել է Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության, ինչպես նաև` քննիչների կողմից իրականացված ապացուցողական լայնածավալ և համակարգված գործողությունների արդյունքում:

Այսպես՝ քննությամբ փաստվել է, որ նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կողմից, ծանր հանցագործություն կատարելու նպատակով, ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր գործունեությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն, որի անդամներից վերոհիշյալ հինգի և գործով դեռևս չպարզված անձանց անդամակցությամբ էլ, խմբի կազմում, կատարվել է ծանր հանցագործությունը, այն է՝ ինքնակամ յուրացնելով պաշտոնատար անձի կոչումն ու լիազորությունները և օգտագործելով համազգեստը, առևանգել են ԱՄՆ քաղաքացի հանդիսացող կնոջը:

Առևանգումն առանց խոչընդոտ իրականացնելու նպատակով, տեղեկացված լինելով վերջինիս ազգականի առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ, խմբի անդամներից մեկը 2024 թվականի հունիսին նրա ամուսնուն առաջարկել է թոռան բուժումը կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում: Այդ կապակցությամբ, հիշյալ անձը հաղորդագրությամբ ուղարկել է հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցի հեռախոսահամարը՝ վստահեցնելով, որ վերջինս կկազմակերպի նրա ազգականի այցը համապատասխան բժշկին, սակայն կինը, հեռախոսազրույց ունենալով և չվստահելով, մերժել է հանդիպումը:

Ձախողելով կնոջ հետ հանդիպումը՝ հանցավոր կազմակերպության անդամները, հանցագործությունն առավել նպաստավոր պայմաններում կատարելու նպատակով, շարունակել են տեղեկություններ հավաքել նրա տեղաշարժի վերաբերյալ, պլանավորել հանցավոր կազմակերպության մասնակիցների դերաբաշխումը և գործառույթները:

Ըստ այդմ, հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, ըստ նախապես որոշված դերաբախշման, 2024 թվականի հունիսին մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ձեռք բերել հանցագործության միջոց հանդիսացող՝ «BMW 550I» մակնիշի վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենա, և նախապատրաստվող հանցագործության բացահայտումը խոչընդոտելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 29-ին, Վրաստանի քաղաքացու միջոցով, առևանգումն իրականացնելու նպատակով, Բագրատաշենի անցակետով փոխադրել է Հայաստան, որից րոպեներ առաջ, որպես հետիոտն, անձամբ մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Բացի այդ, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում հանցավոր կազմակերպության մասնակիցները ձեռք են բերել հիշյալ ավտոմեքենայի գույնի և մոդելի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող «BMW» մակնիշի թվով երկու ավտոմեքենաների հաշվառման կեղծ համարանիշներ:

Փորձելով հնարավորինս քողարկել իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի մեկ այլ անդամ նախապես մեկնել է Վրաստանի Հանրապետություն, այնտեղից ձեռք բերել վրացական բջջային հեռախոսահամարներ, գրանցվել «Telegram» և «Whatsapp» հավելվածներում, որոնց միջոցով էլ տուժողի ամուսնու հետ կապվել են, ուղարկելով նաև այլ անձի անվամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իրենց մտերիմին պատկանող կրիպտոդրամապանակի հաշվեհամարը՝ առևանգումից հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Նախապատրաստական աշխատանքների ընթացքում խմբի անդամները մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո՝ դեպքի օրը, նախապես տեղեկանալով տուժողի գտնվելու վայրի մասին, 2024թ․ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նախօրոք ձեռք բերված «BMW» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Աշտարակի խճուղում գործող լողավազան, որտեղ խաբեությամբ, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և անտեսելով տուժողի կամքը՝ վերջինիս իրենց կողմից վարվող հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել են Տավուշի մարզ՝ ճանապարհին փոխելով ավտոմեքենայի համարանիշները, հետագայում նաև՝ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում գտնվող հանդամիջյան հատվածում:

Կնոջը պահելով շինությունում, ձեռնաշղթայված վիճակում, վերջինիս ամուսնուց, անվնաս ազատ արձակելու դիմաց, պահանջել են 4.000.000 ԱՄՆ դոլար գումար:

Քննիչների, Ոստիկանության ծառայողների և ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած համատեղ համակարգված միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, առևանգված կինը հայտնաբերվել է և ազատ արձակվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության 5 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առեւանգելը), 319-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 458-րդ հոդվածի 1-ին մասով (Տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելը կամ ջնջելը)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբում ընդգրկված մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն հակամարտության ավարտից հետո
Tasnim. Լարիջանիի որդին և նրա անվտանգության պետը ևս զոհվել են հարձակման ժամանակ
«Իրավունք». Արցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկեն
«Հրապարակ»․ Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը»
«Հրապարակ»․ Պետհամարանիշները՝ անուն-ազգանվան հապավումով
ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»
Տեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասը. «Ժողովուրդ»
Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»
Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը. «Ժողովուրդ»
Մարտի 18-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Կարևոր
Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան
Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին
Ապրիլը կլինի կենդանակերպի այս չորս նշաններինը․ գտա՞ք Ձեզ
Մահացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը
Կարևոր
Արմինե Օհանյանին հրավիրել են ՔԿ
Գրիգորի Լեպսը շնորհավորել է մայրիկի 90-ամյակն ու լուսանկարներ հրապարակել
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպայում՝ ցուցմունք էր սեփական երկրի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
NYT. Կատարը ԱՄՆ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր
«Ֆելիքս ջան, սպասում ենք քեզ»․ դասընկերների հուզիչ անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն (Լուսանկար)
Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները

Լրացուցիչ նորություններ

...

Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց

Խորթ մայրը ծեծել է 1 տարեկան երեխային, հասցել «կլինիկական մահվան»․ շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Սպասվում են տեղումներ․ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև

Մեծ խաղ․ Թրամփ, Իրան և նոր պատերազմի վտանգ. Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի ՄԻՊ-ին (տեսանյութ)

TOP 20. Ազարյանի լեգենդար հնարքից մինչև հրթիռային հարվածներ, պատերազմի տեսարաններ և քաոս

Պետք է լինեին խելամիտ ու խոհեմ ու չնեղացնեին իրենց երկրպագուին....(տեսանյութ)

Վթարային ջրանջատումներ՝ 23 ժամով, որ հասցեներում ջուր չի լինի

Լույսը Վառի´ր. Երբ նա այլևս կողքիդ չէ (տեսանյութ)

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Հնդկաստանում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում․ նրանք կվերադառնան Հայաստան ավելի ուշ․ ԱԳՆ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր

Ուժային կառույցների ղեկավարները կգնան ԱԺ․ Հրթիռներ, տարհանումներ ու կոշտ հայտարարություններ (տեսանյութ)

Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի

Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը

Ջրափրկարարները Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին

Մերձավոր Արևելք․ լարվածություն, հրթիռներ և սպառնալիքներ. Բեռնում բացվել է Հայաստանի դեսպանությունը

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ․ պայթյուն՝ ավտովերանորոգման կետում (տեսանյութ)

Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել էին խոշոր գումար