Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է մարդու իրավունքները


ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Անահիտ Մանասյանը, որն իրեն համարում է Հայաստանի լավագույն իրավաբաններից, խախտել է ՀՀ Սամանադրությամբ սահմանված՝ տեղեկություն ստանալու անձի իրավունքը, ինչն ապացուցել է ՄԻՊ նախկին աշխատակիցն, իսկ արձանագրել՝ դատարանը: Այս մասին տեղեկացանք ուսումնասիրելով այս տարվա մարտի 14-ին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Գրում է Tert.am-ը:

Դեռևս նախորդ տարվա ապրիլին Հայկ Թորոյանը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին:

Հայցվորը դատարանին հայտնել է, որ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով խնդրել է տրամադրել Պաշտպանի աշխատակազմի մի շարք պաշտոնների համար սահմանաված պաշտոնների անձնագրերը, որին ի պատասխան՝ 23.02.2024թ.-ին ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացել է գրությունն այն մասին, որ իր կողմից նշված մի շարք պաշտոնների անձնագրերի անուններ թերի են նշված, և մատնանշված չէ վերաբերելի ժամանակահատվածները։ Բացի այդ, 2015 թվականից մինչև դիմելու օրը, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ծառայության պաշտոնի անձնագրերը փոփոխվել (այդ թվում՝ անվանափոխվել) են առնվազն մի քանի անգամ։ Խնդրել են նշել պահանջվող պաշտոնի անձնագրի հստակ անվանումը և վերաբերելի ժամանակահատվածը։ Թորոյանը 23.02.2024թ.-ին կրկին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով տրամադրել 2015թ.-ից մինչ օրս պաշտպանի աշխատակազմում ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը։ Միաժամանակ պահանջել է արհեստական դժվարություններ չստեղծել իր կողմից հայցվող տեղեկատվությունը ստանալու իր իրավունքի իրացման կապակցությամբ։ 14.03.2024թ.-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնի անձնագրերը, բացի տվյալ պահին գործող անձնագրերից, արխիվացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որ անձնագրի իսկությունը և ամբողջականությունը պահպանելու նպատակով արխիվացված յուրաքանչյուր անձնագրի վրա փակցված է սոսնձված թերթիկ Աշխատակազմի կնիքով կնքված և Աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված։ Հաշվի առնելով, որ պատճենահանման նպատակով անձնագրերի էջերի առանձնացումը հնարավոր չէ առանց անձնագրերի ամբողջականությունը հավաստող կնիքը և ստորագրությունը վնասելու` տեղեկացրել են, որ այդ պաշտոնի անձնագրերին կարող է ծանոթանալ տեղում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Հայցվորը դատարանին հայտնել է ՄԻՊ-ի կողմից տեղեկատվություն ստանալու իր իրավունքի խախտման փաստի մասին՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի» 10-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 6-րդ հոդվածները, Եվրոպական խարհրդի Նախարարների կոմիտեի «Պետական մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հասանելիության մասին» NR (81)19 հանձնարարականի պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը պատասխան է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ հայցը ոչ իրավաչափ է: Պատասխանողը պատճառաբանել է, որ հայցվորը չի հստակեցրել տեղեկատվության ակնկալվող շրջանակը, այսինքն՝ տեղեկատվական հարցման առարկան, ակնկալվող տեղեկատվության հստակեցման փոխարեն պահանջելով բոլոր պաշտոնների անձնագրերը, չի հետապնդել «տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու» իրավաչափ նպատակ։ Բացի այդ, պատասխանողը կարծիք է հայտնել, տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ կապված իրավական վեճ, ըստ էության, առկա չէ, քանի որ ՄԻՊ-ը պատրաստ է հայցվորին ընձեռել արխիվացված բոլոր փաստաթղթերին տեղում ծանոթանալու հնարավորություն՝ իրավաչափ նպատակին ուղղված հայցվող տեղեկատվական շրջանակը հստակեցնելու նպատակով, կամ հայցվորին կարող են առաջարկել հստակեցնել իր 2024 թվականի փետրվարի 20-ի հարցմամբ հայցվող պաշտոնների անձնագրերը:

2025 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Կիմա Արզումանյանի նախագահությամբ վճռել է Հայկ Թորոյանի հայցն ընդդեմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին, բավարարել,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պարտավորեցնել Հայկ Թորոյանին տրամադրել իր կողմից հայցվող տեղեկատվությունը:

Դատարանը վճռի պատճառաբանական մասում վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

ՀՀ Սահմանադրության՝ «Տեղեկություններ ստանալու իրավունքը» վերտառությամբ 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն էլ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դատարանը վկայակոչել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներից մեկը, որում արձանագրված է, որ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ հայցվորի տեղեկատվության տրամադրումը չի մերժվել, այլ առաջարկվել է հստակեցնել հայցվող տեղեկատվության շրջանակը, այդ թվում՝ տեղում առկա փաստաթղթերին ծանոթանալու եղանակով, դատարանն արձանագրել է, որ անկախ այն հանգամանքից, որ տեղեկատվության տնօրինողը հստակ գրությամբ չի մատնանշել, որ մերժում է տեղեկատվություն տրամադրել, փաստացի տեղեկատվություն պահանջող կողմին չի տրամադրվել, որը հանգեցնում է նույն հետևանքին, ինչ տեղեկատվության տրամադրման մերժումը:

Անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ Հայցվորը չի հստակեցրել տեղեկատվության ակնկալվող շրջանակը, այսինքն՝ տեղեկատվական հարցման առարկան, ապա Դատարանն արձանագրում է, որ Հայկ Թորոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 20.02.2024 թվականին ուղղված դիմումով խնդրել է «տրամադրել 2015 թվականից մինչ օրս պաշտպանի աշխատակազմում ծառայության բոլոր պաշտոնների անձնագրերը», այսինքն՝ հստակ է նաև տեղեկատվական հարցման առարկան: Դատարանն արձանագրել է նաև, որ տեղեկությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը տեղեկության հայցողի համար օրենսդրորեն սահմանված լինելը, և դիմողի դրանից հրաժարումը չի կարող վկայել այն մասին, որ հայցվորը «տեղեկություն փնտրելու և ստանալու» իրավաչափ նպատակ չի հետապնդում:

Ինչ վերաբերվում է պատասխանողի այն փաստարկին, որ հայցվող տեղեկատվությունը մեծածավալ է, շուրջ 600 թերթ, բացի այդ, յուրաքանչյուր անձնագրի վրա փակցված է սոսնձված թերթիկ աշխատակազմի կնիքով կնքված և աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված, ապա նշված փաստարկը բավարար չէ տեղեկատվության տրամադրման մերժումը հիմնավոր համարելու համար:

Նշենք, որ պատասխանողը չի բողոքարկել դատարանի այս վճիռը և դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Լրահոս

Էրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում. Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը
Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա
Անհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Նյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան
Ընդդիմադիրները լսեցին իրականությունը, ինչից խուսափում էին. Վարդանյան
Տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը. Խաչատրյանը՝ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին
Էդ ի՞նչ կռիվ էր ներսում․ փոխքաղաքապետը՝ տեղի ունեցածի մասին
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել
Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ
«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին
Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան
Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը
Վան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքել
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց
«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

Լրացուցիչ նորություններ

...

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան

Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե

Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ

Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը

Արարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման. ՀՎԿԱԿ-ի զգուշացումը