Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ


Ստեփանակերտում ռուսաստանցի հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձաը քանդելու մասին «Московский комсомолец» պարբերականի հոդվածի հեղինակ Մարինա Պերևոզկինան այդ քայլին դիմած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։Նա հիշեցրել է, որ Հիտլերի իշխանության գալուց հետո նացիստները հրամայել են ապամոնտաժել ականավոր գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված էր Կարլսրուեի համալսարանում, որտեղ գիտնականն իր գլխավոր հայտնագործությունն էր արել՝ ապացուցել էր էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Այդ ժամանակվանից ի պատիվ նրա՝ տատանումների հաճախականության միավորը կոչվում է «հերց»։ Սակայն Հերցի ծագումը, նացիստների տեսանկյունից, չէր համապատասխանում ռասայական մաքրության չափանիշներին. նրա հայրը հրեա էր, թեև՝ մկրտված։Երրորդ Ռեյխի իշխանությունները նույնիսկ փորձել են վերանվանել հաճախականության միավորը և այն կոչել Հելմհոլցի անունով, որը նույնպես ֆիզիկոս էր, բայց միևնույն ժամանակ՝ «իսկական արիացի»։ Սակայն այդ փորձերը զայրույթով մերժվել են միջազգային հանրության կողմից։Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր 2021 թվականին՝ Արցախի ռուսական համայնքի և ՌԴ խաղաղապահ առաքելության մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ընդգծել է Պերևոզկինան։«Իվան Այվազովսկին ծնվել է Ղրիմում (այն ժամանակ՝ Տավրիական նահանգ)՝ սևծովյան Թեոդոսիա նավահանգստում, որտեղ և անցկացրել է կյանքի մեծ մասը։ Հայ Առաքելական եկեղեցու տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու մկրտության գրառումներում նա նշված է Հովհաննես Այվազյան անունով։ Ազգանունը լեհական ձևով փոխել էր դեռևս նրա հայրը՝ Գևորգ Այվազյանը, որը վաճառական էր և սերում էր XVIII դարում Գալիցիա տեղափոխված արևմտահայերից։ Այվազովսկին սովորել է Պետերբուրգում, ապրել Եվրոպայում, դարձել Կայսերական գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս և նշանակվել «ռուսաստանյան նավատորմի պաշտոնական նկարիչ»։ Ստացել է համաշխարհային ճանաչում և սերտ կապեր է ունեցել Ռուսական կայսրության այն ժամանակվա ռազմական և քաղաքական էլիտայի հետ։ Այսինքն՝ նա բառի բուն իմաստով ռուսաստանցի նկարիչ էր, և ոչ միայն։ Նրա ստեղծագործությունն ունի համաշխարհային նշանակություն։ Հայաստանի հետ նրան կապում էր միայն ծագումը՝ «արյունը»։Բայց ինչ-որ մեկի համար 21-րդ դարում էլ «արյունն» է ամեն ինչ որոշում», - գրում է հոդվածի հեղինակը։Պերևոզկինան ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հուլիսի 31-ին հանդես է եկել ֆանտաստիկ հայտարարությամբ, որում ոչ միայն ընդգծվում է Այվազովսկու «հայկական ծագումը», այլև սպառնալիքներ են պարունակվում ինչպես ՌԴ առաջատար լրատվական գործակալություններից մեկի, այնպես էլ ընդհանուր առմամբ երկրի հասցեին։«Ստեփանակերտ» անվանումը «Խանքենդիի» փոխարեն օգտագործելու համար գործակալությանը սպառնում են Ադրբեջանում գործունեության դադարեցմամբ։ Իսկ Ռուսաստանին՝ որպես երկիր, սպառնում են հավասարեցնել «մշակութային ներկայացվածության անհավասարությունը», այսինքն՝ Ադրբեջանում փակել ռուսալեզու թատրոնները, դպրոցներն ու պարբերականները, քանի որ Ռուսաստանում «չկան ադրբեջանական թատրոններ, դպրոցներ, թերթեր ու ամսագրեր»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև խոստանում է «սկսել Ռուսաստանի տարբեր տեղանուններն իրենց պատմական անուններով կոչել»։«Այս հանձնարարականներին համապատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես Minval-ը, իրենց հրապարակումներում սկսել են Կալինինգրադն անվանել Քյոնիգսբերգ, Օրենբուրգը՝ Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլ։ Նրանք, երևի, կարծում են, որ դա սրամիտ է։ Խնդիրն այն է, որ 1923 թվականին, երբ Խանքենդի փոքրիկ բնակավայրը վերանվանվեց Ստեփանակերտ՝ բոլշևիկ Ստեփան Շահումյանի պատվին, Ադրբեջանի ղեկին նույնպես բոլշևիկներ էին՝ Շահումյանի զինակիցները։ Մասնավորապես, Նարիման Նարիմանովը, որը, ինչպես և Շահումյանը, Բաքվի կոմունայի անդամ էր, բայց խուսափել էր գնդակահարությունից, իսկ հետո դարձել էր Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության Ժողկոմխորհի նախագահ և գլխավորում էր Անդրկովկասյան ֆեդերացիայի Միութենական խորհուրդը։ Դժվար թե Խանքենդիի անվանափոխման որոշումը կայացվեր՝ հակառակ Բաքվի ընկերների կարծիքի։Բացի այդ, Խանքենդի նշանակում է «Խանի գյուղ», իսկ ի՞նչ խաներ կարող են լինել սոցիալիստական հանրապետությունում։ Խաներն այստեղ տեղ չունեն, այդ պատճառով ուղիղ հարյուր տարի քաղաքը կոչվում էր Ստեփանակերտ, և բոլորը գոհ էին։ Իսկ 1978 թվականին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և նրա ապագա նախագահ Հեյդար Ալիևն ասում էր, որ «հայ ժողովրդի մեծ զավակ Ստեփանը նաև ադրբեջանական ժողովրդի, Անդրկովկասի ողջ ժողովրդի, ողջ բազմազգ ու համախմբված խորհրդային ժողովրդի զավակն է»։ Ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր հոր կարծիքին արժեր ականջալուր լինել», - գրում է Պերևոզկինան։

Լրահոս

Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան