Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին Սյունիքով անցնելիք ճանապարհի թեման շատ է քննարկվում։ Այն ակտուալություն է ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո օկուպացնելու և հայաթափելու միջոցով «լուծել» Արցախյան հիմնահարցը։


Երբ Արցախում հայկական պետականությունն էր գործում, այն խոչընդոտ էր, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման ճանապարհին։ Ու արդեն Արցախի թեման Նիկոլ Փաշինյանի ձեռքով «փակելուց» հետո Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:


Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, թե Սյունիքում անցնող ճանապարհը պետք է անցնի ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մասին փաստաթղթում որևէ խոսք չկա։ Սակայն, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Սյունիքով անցնող ճանապարհի ու դրա կարգավիճակի թեման արդեն դարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների խնդրո առարկա։Իսկ բանակցային գործընթացի մասով ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, իսկ նրանից առաջ էլ Ալիևն էր այցելել Թուրքիա՝ ըստ երևույթին դիրքորոշումները ճշգրտելու նպատակով։ Ապա Աբու Դաբիում երկկողմ ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Ու պատահական չէ, որ այդ ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն լինում, և նա դա անելու համար կոնկրետ հիմքեր է ունեցել։ Բայց ամենազարմանալին այն է, որ հանկարծ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևել յան շրջանները կապում է Նախիջևանին։ Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարություն անում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, չէ՞ որ խնդիրն առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին, և Միացյալ Նահանգներն իր առաջարկների մասին կարող էր բարձրաձայնել Երևանում կամ Բաքվում իր դեսպանների միջոցով։ Փաստացի, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ճանապարհի վերաբերյալ առաջարկի ներկայացումը հուշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի աճող դերակատարության, ինչպես նաև Սյունիքով անցնող ճանապարհի հարցում Անկարայի՝ շահառու լինելու իրողության մասին։


Ըստ որում, Թոմաս Բարաքը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին, Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնում է որպես երկու կողմի միջև վեճ։ Տպավորություն է ստեղծվում, թե վիճելի տարածքի հետ գործ ունենք։ Իսկ իրականում որևէ վեճ չկա, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս է, իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի հարցն ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական ու ագրեսիվ պահանջների արդյունք է։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ճանապարհ տրամադրել, այն էլ՝ հեշտացված կարգով, բայց միայն իր վերահսկողության պայմաններում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ հայկական կողմը չվերահսկի ճանապարհը։Իսկ ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան կարևոր։ Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կարող է կապվել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով՝ մանավանդ որ Վրաստանով և Իրանով անցնող կոնկրետ կառուցված ճանապարհներ ու երկաթուղիներ կան, իսկ Սյունիքով նախատեսվող ճանապարհի դեպքում ենթակառուցվածքները բացակայում են։ Հարցը ոչ այնքան ճանապարհի կարճ լինելը կամ ենթակառուցվածքներն են, որքան այն, որ միջանցքի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է հնարավորություն տա հետագայում վերահսկողություն ձեռք բերել կամ օկուպացնել Սյունիքը, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանով հող ստեղծել թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Այլ հարց է, որ ամերիկյան կողմը չի խորանում թեմայի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական համատեքստի ու տարբեր նրբությունների մեջ։ Թերևս ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է, ինչքան հնարավոր է, շուտ առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական բանակցություններում և ցույց տալ, որ խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերն արդյունք են տալիս, «թրամփականները» իշխանության են եկել աշխարհում խաղաղություն հաստատելու խոստումներով։ Դրա համար էլ Թրամփը շտապեց միանգամից հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում երկրորդական նշանակություն է ստանում այն, որ դրա համար կողմերից մեկին կարող են ստիպել շատ ցավոտ ու ինչ-որ առումով անդառնալի զիջումներ անել։ Իսկ տվ յալ դեպքում այդ կողմը Հայաստանն է։ Այստեղ գործ ունենք նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման հետ։ Մեր դիվանագիտությունն ի զորու չի եղել ամերիկյան կողմին ընկալելի դարձնել հակամարտության ողջ էությունը և խորքային շերտերը։Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարբեր վերլուծաբանների կողմից գնահատվեց որպես դիվանագիտական կոռեկտությունից դուրս։ Ի՞նչ է նշանակում սուվերեն պետության ճանապարհը վարձակալությամբ վերցնել և վերահսկել։


Պատահական չէ, որ հայկական տիրույթում այս առաջարկը դիտարկվեց որպես Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության մի հատվածը զիջելու հերթական քայլ։ Ու այսպիսի կարծիքների համար հիմքեր կան, քանի որ ակնհայտ է դառնում այս թեմայի հետ կապված Հայաստանի իշխանությունների երկդիմիությունը։ Նրանք մի կողմից հայտարարում են, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը, իսկ մյուս կողմից էլ՝ ուղերձներ են հղվում, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։Երեկ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց արտապատվիրակման հնարավորությունը, ավելին՝ նա կոնցեսիոն կառավարման մեջ վատ բան չի տեսնում, նույնիսկ այն համարում է նորմալ պրակտիկա՝ որպես օրինակ բերելով, ուշադրություն... օդանավակայանը, ջրի համակարգը, երկաթուղին, բջջային կապի օպերատորին։


Այն, որ բացում է «միջանցքը», Փաշինյանը չի էլ թաքցնում, սակայն հարցն այն է, թե, ի վերջո ո՞ր մոդելն է գործի դրվելու՝ վարձակալությա՞ն (Rent), երբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են պետությանը, բայց ժամանակավոր օգտագործման իրավունքը տրվում է օտար կառույցի, հենց արտապատվիրակո՞ւմը (Outsource), երբ ֆունկցիան պահվում է պետության ձեռքում, բայց իրականացման գործընթացը վստահվում է մասնավորին կամ օտարին, թե՞ կոնցեսիոն կառավարումը (Concession Management), երբ պետությունը ոչ միայն ֆունկցիան է փոխանցում, այլև դրա ֆինանսական շահագործման իրավունքը, հաճախ երկարաժամկետ, առավել հաճախ՝ առանց վերահսկման լծակների։Տերմիններն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է պարունակությունը։ Եթե սահմանը հսկում է ոչ թե պետությունը, այլ այլընտրանքային «կառուցվածք», եթե ինքնիշխան գործառույթները դառնում են առևտրային պայմանավորվածության մաս, ապա, ինչպես էլ անվանենք, բովանդակությունն այլևս ինքնիշխանության ու իրավազորության հետ կապ չի ունենում, որքան էլ իշխանությունները թմբկահարեն այդ արտահայտությունները:Ժամանակն է երևի կողմնորոշվել՝ Փաշինյանը Հայաստանը որպես պետություն է դիտո՞ւմ, թե՞ բիզնես նախագիծ՝ քպական խմբակի իշխանական հաճույքները սպասարկելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ
Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները առավել ամուր են, քան երբևէ, պատմականորեն աննախադեպ փուլ ենք մտել
Fars. Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
ՈՒՂԻՂ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը
Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը
Կարևոր
Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում
Մարկո Ռուբիոն Երեւանում է. նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը
The Irish Times. Իռլանդական զինվորականները պատրաստվում են հրացաններով խփել անօդաչու թռչող սարքերը հարձակումների ժամանակ
«Էնի մեր աստվածն է»․ Փաշինյանի քարոզարշավը՝ սիրո խոստովանությո՞ւն, թե՞ բեմադրված շոու
Պեսկովը ուկրաինական նեոնացիզմը վտանգավոր է անվանել Եվրոպայի համար
ՈՒՂԻՂ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Զինված Ուժերի զինանշանից հանվել է խաչը... ո՞վ է որոշել այս ամենը․ Էդմոն Մարուքյան
ՈՒՂԻՂ․ Գնա, որ գնան․ ՀՀԿ երիտասարդների ակցիան
8 տարի անցել է՝ էս ՔԿ-ն շարունակում է գործել, որովհետվ ոչ մի բան չի փոխվել
Ռուբիոն Երևանում գաղտնի հուշագիր է ստորագրում․ ինչ է թաքցվում հանրությունից
Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»
Կատարը հերքում է Իրանին 12 միլիարդ դոլար առաջարկելու մասին ԱՄՆ-ի հետ գործարքի համար
Արքեպիսկոպոս Իլարիոնի պաշտպանությունը պահանջելու է գործի փաստաթղթերի հասանելիություն
ԱԺ-ը նիստը չկայացավ, 107 պատգամավորից 5-ն էին եկել աշխատանքի

Լրացուցիչ նորություններ

...

Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ

Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում

Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»

Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»

Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք»

ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»

Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք»

Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»

Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»

ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին»

ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին». «Հրապարակ»

Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանն անհանգիստ է իր անվտանգության ապահովման համար

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

Հակառուսականության հետ միասին՝ աշխատանք ռուսական բուհերում. «Փաստ»