Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտի թունավոր պտուղները. և ո՞վ է այս ամենից դժգոհում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ավելի քան 6 տարի է անցել 2018-ի իշխանափոխությունից, բայց այդպես էլ չեղավ որևէ դեպք, երբ մասնագիտական կամ բովանդակային քննարկում ծավալվեր թե՛ քաղաքական, թե՛ հասարակական դաշտում, թե՛, առավել ևս, խորհրդարանում, որտեղ իշխող քաղաքական ուժի մաս կազմող պատգամավորների մեծամասնությունն ուղղակի Փաշինյանի «շվաքի» ներքո խորհրդարան է անցել, և աշխատում են որպես «կնոպկա սեղմողներ», կամ, ինչպես հենց իրենք՝ քպականներն էին բնութագրում, որպես «ուսապարկեր»։ Հատկապես կառավարման խորհրդարանական հանրապետության դեպքում օրենսդիր մարմինը նրա համար է, որ բախվեն տարբեր կարծիքներ, բացվեն քննարկվող թեմաների չերևացող կողմերը, երևան հանվեն օպտիմալ լուծումները և ընդունվեն պետության ու հասարակության շահերից բխող որոշումներ։

Բայց իրական քննարկումների, հարցերի թեր և դեմ կողմերը դիտարկելու ու հիմնավորված տեսակետների փոխարեն մենք ականատես ենք եղել ու լինում ցածր մակարդակի խոսակցությունների, փոխադարձ վիրավորանքների, ծեծկռտուքների, փողոցային բառապաշարի չարաշահման, քպականների տափակ «հումորների» և այլն։ Այս ամենը պատահական լինել չի կարող, քանի որ գալիս է հենց իշխող քաղաքական ուժի ղեկավարի պահվածքից։

Նա ոչ միայն որևէ քայլ չի արել առարկայական քննարկումների համար ու խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ, այլ միշտ տոն է տվել ասեկոսեների տարածման ու մերկապարանոց մեղադրանքների հաշվին միավորներ հավաքելուն։ Օրինակ՝ երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, շատ էր խոսում օդում կախված լուրերի մասին։Նույն ոճով նա աշխատում էր նաև որպես լրագրող և գլխավոր խմբագիր:

Հիմա բացառապես նույն կերպ է գործում վարչապետի պաշտոնում: Չնայած, կառուցողական ու խորքային քննարկումների համար նախ պետք է կարողանալ խորքային վերլուծություններ կատարել, իսկ Փաշինյանն ու իր թիմը մեծամասամբ սոցցանցային մակարդակի մակերեսային պատկերացումներ ունեն տարբեր հարցերի վերաբերյալ։ Այլ կերպ ասած՝ մասնագիտական առումով այդ մարդիկ ուղղակի բոբիկ են։ Այսինքն, եթե իշխանությունները մտնեն բովանդակային քննարկումների ու փաստարկման դաշտ, ապա պարտվելու են՝ հայտնվելով քաղաքական լուսանցքում։

Դրա համար էլ, երբ արդեն խոսք է գնում բովանդակային դաշտում կարծիքների ու հիմնավորումների փոխանակման մասին, նրանք անմիջապես սկսում են մեղադրել, քննադատել, ատելություն քարոզել ու հարցը տեղափոխել փոխադարձ վիրավորանքների դաշտ։Եվ հետո՝ ի՞նչ քաղաքակիրթ բանավեճի մասին կարելի է խոսել, երբ Փաշինյանի՝ իշխանության զավթումն ու պաշտոնավարումն աչքի են ընկել ատելության սուր դրսևորումներով։ Իրենք ինչպես ատելությամբ ու դագաղներով եկան իշխանության, այդպես էլ շարունակում են պաշտոնավարել։

Առաջին հերթին քաղաքական դաշտը բաժանեցին նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների՝ մարդկանց հանելով մեկը մյուսի դեմ։ Այս համատեքստում թշնամանքի թիրախ են դարձել նաև արցախցիները:

Արցախի ու արցախցիների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ու մյուս «նիկոլների» ատելությունը նորություն չէ, իսկ հիմա այդ ամենն ավելի ընդգծված է արտահայտվում: Դե, այս առումով ընդդիմությունը «մշտական» ունի. քպականներն ամենօրյա ռեժիմով ատելության թիրախ են դարձնում հատկապես խորհրդարանական ընդդիմությանը, իսկ իրավապահներն էլ, իրենց իրական բանուգործը թողած, մտածում են, թե ինչպես գործ կարեն նրանց գլխին։

Ավելին, երբ իրենց ավերումների, կործանարար իշխանավարման հետ կապված հարցեր են առաջանում, ի՞նչ են անում իշխանությունները:Ճիշտ է, յուրաքանչյուր հարց իսկույն տանում են նախկինների դաշտ։ Տարիներ շարունակ արդեն անգիր ենք արել, որ նախկիներն են ամեն բացասականի պատասխանատուն, նախկին ղեկավարներն են մեղավոր մեզ պատուհասած բոլոր ողբերգությունների համար, նրանք էին համաձայնել Արցախը հանձնել, նրանք թալանել են երկիրը, դրա համար ենք այսպիսի վիճակում և այդպես շարունակ։ Ու այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե «պարզվում է՝ խոսել չգիտենք, 15-րդ րոպեից աթոռները առնում ենք ու հագցնում իրար գլխի»։ Ինչպես ասում են՝ իյա, իրո՞ք: Իսկ ինքը երբևէ հայելու մեջ տեսե՞լ է իրեն, թե՞ մոռացել է՝ ինչ հիստերիայի մեջ է անընդհատ ընկնում հատկապես խորհրդարանում, երբ ընդդիմադիրները սուր որակումներ և հարցեր են տալիս, թե՞ մոռացել է՝ ինչպիսի ատելության, թշնամանքի քարոզ է տարել տարիներ շարունակ, թե... Շարքը երկար կարելի է շարունակել, բայց անիմաստ է: Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք. չէին կարող երկարատև ժամանակահատվածում փաշինյանական ու «սորոսական» մաղձի, ատելության ու թշնամանքի գեներացման արդյունքներն այսպիսին չլինեին...ՀԳ.-Մինչ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում էր խոսելու մշակույթ ձևավորելու մասին, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում քաշքշելով, վայրենաբար տանում էին Ռուբեն Հակոբյանին, ինչ է թե նա կոշտ արտահայտություններ էր արել իշխանությունների հասցեին։ Այ, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունն» ու «խոսելու մշակույթը»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին
«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան
Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան
Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 27 տարի անց. Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի
«Հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, հարցը նոր Սահմանադրության մեջ հղումն է»․ Ռուբինյան
Հոկտեմբերի 27-ին ես ինը տարեկան էի․ ինչո՞ւ Քոչարյանն ու Սարգսյանը չբացահայտեցին ոճրագործությունը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
«Խոստանում էին կտրել մեր թևերը, բայց հիմա իրենք չկան, չեն մասնակցում»․Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
Պետք է հասկանանք՝ ով և ինչպես է իրականացրել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը․ Կարապետյան
Փաշինյանը, Ռուբինյանն ու այլ ՔՊ-ականներ ԱԺ այգում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Թրամփը Իրանի պատերազմում ամառվա զինադադարը համարել է ժամանակի վատնում
Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»