Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պապիկյանը ատում է Հայոց Եկեղեցին և նրա սպասավորներին, ատում է ոսկեդարի հայ պատմիչներին․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Հայաստանում երեք հիմնարար կառույց կա, որոնց ես, եթե սուր անհրաժեշտություն չկա, չեմ շտապում քննադատել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բանակը (ներառյալ ՀՀ Պաշտպանության նախարարությունը) և Մաշտոցի անվան Մատենադարանը։ Կարծում եմ՝ պատճառներն ինքնին հասկանալի են. այս կառույցները Հայաստանի գոյության և ազգային ոգու հիմքն ու հարատևության երաշխիքն են։ Սակայն այսօր ստիպված եմ արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մի չափազանց ուշագրավ գրառմանը։

Ահա այն. «Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։ Դավաճա՛ն սրիկաներ, ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ ճակատագրին երանի եք տալու։ Պապիկյան»։ Փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել Պապիկյանը՝ «ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ» արտահայտությամբ։ Արդյո՞ք նա պնդում է, թե այդպիսի պատմական դեմք՝ 5-րդ դարի կեսերին Հայաստանի պարսկական մասի մարզպան, երբեք գոյություն չի ունեցել։ Թե՞ ակնարկում է, որ Վասակ Սյունու կերպարը աղճատվել է՝ ներկայացվելով որպես մատնիչ և դավաճան։ Բայց եթե մարզպան Վասակ Սյունին «հորինվածք» է, ուրեմն սպարապետ Վարդան Մամիկոնյանն էլ պիտի «չլինի»։ Եթե Վասակ Սյունու կերպարը աղճատվել է, ուրեմն Վարդան Մամիկոնյանի կերպարն էլ է աղճատվել՝ առաջինը դավաճան չէ, իսկ երկրորդը՝ հերոս չէ։ Հետևաբար՝ ո՛չ էլ հայ-պարսկական պատերազմ ու Ավարայրի ճակատամարտ է եղել։

Այս է Պապիկյանի ասածի ամբողջ բովանդակությունն ու իմաստը։ Սրանք հակագիտական, հակապատմական և խորապես անհեթեթ տեսակետներ են, որոնք կարող են թույլ տալ իրենց միայն հայոց պատմության օտարավճար կեղծարարներն ու նրանց հետևորդները։

Բայց առավել հետաքրքիր է այն հանգամանքը, որ Վասակ Սյունուն «հորինելու» մեջ Պապիկյանը մեղադրում է երեկ ՀՀ-ում ձերբակալված անձանց (!!!)՝ ում կոչում է «դավաճան սրիկաներ» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ»։ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտած Պապիկյանը չի կարող չիմանալ, որ 440-450-ական թթ. հայոց պատմությունը շարադրել են հայոց ոսկեդարի մեծագույն պատմիչները՝ Կորյունը, Եղիշե վարդապետը և Ղազար Փարպեցին, իսկ ավելի ուշ՝ նաև այլ խոշոր մատենագիրները՝ Թովմա Արծրունին, Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը և մյուսները, որոնք բոլորն էլ եղել են հոգևորականներ։Այս փաստից բխող միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Պապիկյանը ձերբակալված Բագրատ սրբազանի կերպարում տեսնում է հենց այդ՝ վերոնշյալ պատմիչների և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների շարունակականությունը՝ նույնացնելով բոլորին։

Այսինքն՝ Պապիկյանը «դավաճան սրիկաների» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխների» տակ հասկանում է նաև հայոց թվարկված մեծերին և, ի դեմս նրանց, Հայոց Եկեղեցին ամբողջությամբ՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Ճիշտ այնպես՝ ինչպես վերջին տասնամյակներին հայոց պատմությունը սևացնում են հայրենասերի պատմուճան հագած որոշ կեղծ-պատմաբանները (ցավոք սրտի՝ առանց արժանի հակահարված ստանալու մեր Եկեղեցուց կամ պատմագիտական հանրույթից)։ 

Կարճ ասած՝ Պապիկյանը ատում է Հայոց Եկեղեցին և նրա սպասավորներին, ատում է ոսկեդարի հայ պատմիչներին, ատում է մեր ռազմական պատմությունը և ատում է մեր հերոսներին՝ հատկապես նրանց գլխավոր խորհրդանիշ սպարապետ Վարդան Մամիկոնյանին։ Եվ այս ամենով հանդերձ՝ Սուրեն Պապիկյանն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

Վերջ։ Հ.գ. Վասակ Սյունու և Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ կեղծ մեկնաբանությունների մասին շատ եմ գրել՝ ներքևում կզետեղեմ մեկ-երկու հղում»։

Լրահոս

Իրաքում անօդաչու թռչող սարք է կործանվել
ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել
Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան
Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան
Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու
Ֆիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի են
Fars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային
ՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվել
FT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը
«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին
Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում
Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Իշխանությունը մարզպետացու է փնտրում
«Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել
210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»
Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»
Չեխիան Իսրայելի հետ քննարկում է ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հարցը

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը

Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան

Իհարկե փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է․ Մաթևոսյան

Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու

ՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները

Նոր Սահմանադրության տեքստը տարեվերջ կհրապարակվի․ Անկախության հռչակագրին հղում անել պետք չէ (տեսանյութ)

Սուպեր-պուպեր վարչապետն ու փրթեմ-թափեմ օպերացիան․ Իշխանյանը՝ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութի մասին (տեսանյութ)

Ծառուկյանի կալանավորումով շղթան դեռ նոր է բացվել․ հաջորդը Վեհափառն է լինելու (տեսանյութ)

Նիդեռլանդները կմասնակցի Ուկրաինայի հետ համատեղ զորավարժությունների

Սոված, ծարավ է ժողովուրդը, բացե՛ք գործարանը, քաղաքականությունից ժողովուրդը չպիտի տուժի

ՀՀ-ում բռնաճնշումները հասել են աննախադեպ մակարդակի. Սերգեյ Սարգսյան

Թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի քաղբանտակյալները խաղաղության բանտարկյալներ են. Իշխանյան

Փաշինյանի բառապաշարը նման է բոլշևիկների բառապաշարին, ՀՀ ժողովուրդն անպաշտպան է մնացել

Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցողը հաշվեհարդար է, որը մեկ անձի հրահանգով է իրականացվում

Քաղաքացիական հասարակության կառույցների գերագույն մասը այլևս անգոյություն են ցուցաբերում. Աղաջանյան

ՀՀ-ում նիկոլական բռնաճնշումներ են, ֆիզիկական հաշվեհարդարներ․ Մկրտչյան

ՀՀ-ում գործ ունենք ներքին ռասիզմի հետ, դրա տարածումն այսօր բավականին մեծ է. Լարիսա Ալավերդյան

Այս իշխանությունը չի կարող սահմանադրական փոփոխությունների նման ճակատագրական հարցեր լուծել. Դանիելյան

ՈՒՂԻՂ․ Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության թեմայով ասուլիս

Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան