Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$841.56

BTC

$122963

ADA

$0.884711

ETH

$4720.11

SOL

$200.32

25 °

Yerevan

16 °

Moscow

36 °

Dubai

21 °

London

21 °

Beijing

25 °

Brussels

28 °

Rome

30 °

Madrid

BNB

$841.56

BTC

$122963

ADA

$0.884711

ETH

$4720.11

SOL

$200.32

25 °

Yerevan

16 °

Moscow

36 °

Dubai

21 °

London

21 °

Beijing

25 °

Brussels

28 °

Rome

30 °

Madrid

Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ


erkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.

«Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրոնական տեսությունից, խորհրդային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսեցին լայնատարած պայքար: Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից ընկալվում էր «դաշնակցականացված» կառույց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅ Դաշնակցությունը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջև կապը պետք էր կտրել և առանձնաբար չեզոքացնել:

Սկսվեց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պետք էր անել անխնա վճռականությամբ և արագորեն՝ կանգ չառնելով դիմադրության առջև: Գևորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամենը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատյան երկիրը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Սակայն պետությունը, ի դեմս խորհրդային իշխանության, ոչ միայն կանգ չէր առնում, այլ ավելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելվեց եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության օրվա՝ ապրիլի 24-ի նշումը: Հայոց եկեղեցու դեմ պայքարում խորհրդային իշխանություններն անխնա օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրություն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդավորական շարժումը: Այն հովանավորվում էր բոլշևիկյան իշխանության կողմից, նրան տրամադրվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հիմնվել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամենը նպատակ ուներ պառակտել Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորական այս շարժման մեջ, բնականաբար, ընդգրկվել էին որոշ դավաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ:

Նկատի ունենալով նորեկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանությունը հրահանգել էր նրանց օգտագործել որպես զենք և սպառնալիք Գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ, և վերջինս վերջնականապես նվաճելու համար «Նոր եկեղեցին» պետք է, որ պահպանվեր և դուրս չթողնվեր խորհրդային իշխանության ազդեցությունից և ղեկավարումից: Հայպետքաղվարչության առջև խնդիր էր դրված հասնել նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը դառնա խորհրդայնամետ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաև մեկուսացնել այն հոգևորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դեպի ՀՅԴ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները: Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչված արհեստածին շարժումը հաջողություն չունեցավ և շուտով վերացավ:

ՀԱԵ-ի դեմ պայքարը ակտիվացավ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգևորականության և ՀՅԴ-ի միջև, շարունակեց երկուսի դեմ զուգորդված պայքարը: Այսպես, 1927 թ. կուսակցական որոշումներից մեկով պահանջվում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգևորականության միջև կապը: Նույնը պահանջեց նաև «Անաստված» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում հոգևորականներ-ՀՅԴ համագործակցության ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին և ներկայացնելով մեղադրանքներ:

Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ ևս են խորհրդային իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությունը, անաստվածությունը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դավաճանները: Փոխարենը կա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էությամբ ու հարատև ընթացքով: 100 տարի անց էլ այսպես կհիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին: Հ.գ. Լուսանկարում իմ պաշտելի Վարդգես Սուրենյանցի հռչակավոր գործն է՝ «Ոտնահարված սրբությունը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսություններն ու 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը»։

Լրահոս

Նոյեմբերյան համայնքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Զարուհի Բաբայանը դստեր հարսանիքից լուսանկարներ է հրապարակել
Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալ
Միայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումը
Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կլինի
Մոսկվայում 27-ամյա Հայրիկ Երվանդյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման
Դատարանը Բաստայից և նրա կնոջից պահանջել է կոմունալ պարտքերը
Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը
Արտակարգ դեպք․ քաղաքացուց 5 տոննա ձմերուկ են գողացել
Կարևոր
Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգտոնից․ Ալեքսեյ Ժուրավլյով
Մոնատիկը խոսել է իր սիրելի կնոջ մասին՝ «Դու պարզապես անհավանական ես»
Կարևոր
«ՔԿ-ն ստում էր»․ Բագրատ Սրբազանի պաշտպանները նոր հրապարակումներ են անելու (տեսանյութ)
«Մարմինը դառնում է կատարյալ». Գեղեցկության խորհուրդներ Թիմատիի նախկին սիրելիից
Սա կոնֆլիկտի բուն է. Հայաստանը կարող վերածվել աշխարհաքաղաքական «հրաձգարանի». Արամ Մանուկյան (տեսանյութ)
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess Tour
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր սիրելի բթամիտները չեն նկատի դա․ ո՞վ է Թրամփին իրավունք տվել մեզ ինչ-որ բան պարտադրի. Հայրիկյան (տեսանյութ)
Կարևոր
Ո՞ր դեպքում կարող եք արտաքսվել ԱՄՆ-ից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է
Անգլիայի առաջնության առաջին տուրի խաղերը կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ
«Ես միշտ 25 տարեկան եմ թվում». Բուզովան բացահայտում է երիտասարդության բանաձևը

Լրացուցիչ նորություններ

...

5 տարում Ավինյանների ընտանիքը գնել է մոտ 3.2 մլն դոլարի արժողությամբ ակտիվներ․ Զարոկյան

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

Վարորդը փորձ է արել կանգնեցնել ավտոբուսի ընթացքը և մնացել է 2-ի արանքում, Մանրամասներ

«ՎԵՐՋԱՊԵ՛Ս գոհունակությամբ ու պատասխանատվությամբ ընթերցողին եմ ներկայացնում տարիների աշխատանքիս արգասիքը». Արմեն Այվազյան

Վերջապես ծանոթացա «Սրբազան պայքարի» գործով մեղադրական եզրակացությանը, ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել․ փաստաբան

Հիշենք 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը․ Արա Զոհրաբյան

Վաշինգտոնյան համաձայնություններից շահել են ԱՄՆ–ը, Ադրբեջանը, Թուրքիան և Նիկոլ Փաշինյանը, տուժել է Հայաստանը․ Թևանյան

Էլ չեմ ուզում զգամ հայկական քաղաք պաշտպանելու անզորությունը․ Դանիել Իոաննիսյան

Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը հետաքրքրված չեն ռուսական միջնորդությամբ․ Զատուլին

Օգոստոսի 8-ը կարող է մտնել պատմության մեջ որպես ՀՀ առաջին բաժանման և Սյունիքի գաղութացման օր. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Մինչ Ավինյանը կեցցեների շարքով գովերգում էր վաշինգտոնյան ստորագրությունները, մայրաքաղաքը 2-րդ օրն է խեղդվում է թունավոր ծխի մեջ. Գեղամ Մանուկյան

«Գեղամ Նազարյա՛ն, ո՞նց ես Նիկոլին հաճոյանալու համար վիրավորել հերոսածին մորը». Նաիրա Մարգարյան (Լուսանկար)

Բագրատաշենի մաքսակետում մեծ հերթեր են. Ոսկան Սարգսյան

Ո՞ր դատավորին է մակագրվել Բագրատ սրբազանի և մյուսների գործը. Մանրամասներ

Փաշինյանը շարունակում է մոլորեցնել ժողովրդին. Արմեն Այվազյան

Մեր օրերում մեծ տերությունները ձգտում են հաստատել իրենց տիրապետությունը ոչ թե բիրտ ուժով, այլ տնտեսական լծակների հմուտ օգտագործմամբ . Արմեն Այվազյան

Ունենք շատ քիչ ժամանակ Հայաստանը կործանումից փրկելու համար․ Վարուժան Գեղամյան

Օվկիանոսը դառնում է կյանքի համար չափազանց տաք․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)

Դու հազար անգամ անցար դժոխքի միջով, հազար անգամ մեռար ու հազար անգամ հարություն առար. Վահագն Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապագան այսօր է․ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել