Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՀ-ն մասնակի է օգտվում արտաքին հարաբերություններում առաջարկվող իրավական, քաղաքական հնարավորություններից, միտումնավոր պասիվություն ենք տեսնում. Սահակյան


«Ադրբեջանցիների կողմից հայերը որակվում են որպես անջատողականներ կամ ահաբեկիչեր, այս քայլերը միջազգային իրավունքով կարող են արդարացնել ռազմական ուժի գործադրումը»,- «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» խորագրով քննարկմանն ասաց «Միջազգային և համեմատական իրավունք»-ը կենտրոնի ղեկավար, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանը ներկայացնում էր որպես իր տարածք, պնդում էր, որ ունի ինքնապաշտպանության իրավունք, քանի որ տևական ժամանակ իր տարածքները մնացել էին օկուպացված երրորդ պետության՝ ՀՀ կողմից, գործում էր նաև ուշացված ինքնապաշտպանության մոտեցումը, ցանկացած պահի կարող էր ուժ գործադրել ինքնապաշտպանվելու, իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով։

«Քանի որ այս խնդիրը լուծել է՝ ակնհաայտորեն ոտնահարելով միջազգային իրավունքը, անջատողականներ և ահաբեկիչներ որակելը օգնելու է Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգություններն արդարացնելու նպատակով։

Ուստի, եթե հայերը անջատողականներ են, ահաբեկիչներ են, ապա Հայաստանի տարածքում կարող է արդարացված լինել ռազմական գործողությունները»,- նշեց Ս.Սահակյանը։

Նա նաև հայտարարեց, որ Հայաստանը, ըստ էության, մասնակի է օգտվում այն լայն իրավական, քաղաքական հնարավորություններից, որոնք առաջարկվում են արտաքին հարաբերություններում։

«Թերևս ամենադրական քայլերը, որոնք իրականացվել են, իրավական բազմաթիվ հայցերի ներկայացումն է, որոշների ճակատագրերն այս պահին ռիսկային են։ Հասկանալի է, որ այդ գանգատներից հրաժարումը որևէ կերպ չի բխում Հայատանի շահերից, կարող է բացառապես թելադրված լինել Ադրբեջանի կամ այլ ուժերի կողմից՝ սպասարկելու հենց ադրբեջանական գործելակերպը։ Բայց Հայաստանը ոչ բոլոր իրավական հարթակներից է պատշաճ օգտվում»,- ասաց մասնագետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտը. «Հետաքրքական է, որ ճանաչել ենք դատարանի յուրիսդիկցիան ոչ թե բոլոր հանցործությունների, այլ երեք հանցագործությունների նկատմամբ, որոնք են՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություն, ցեղասպանություն։ Բայց միջազգային քրեական դատարանը իր ստատուտով սանկցավորում է նաև ագրեսիան։ Հայաստանը հենց ադրբեջանական ագրեսիայի զոհ է, սակայն ագրեսիայի իրավազորությունը ճանաչելու նպատակով պետք է լրացուցիչ փոփոխություններ վավերացվեն, ստորագրվեն, և Հայաստանը այդ լրացուցիչ արձանագրությունները չի վավերացնում, ինչը նշանակում է, որ իր երկրի տարածքում կատարված ագրեսիվ պատերազմի հարցը չի վերապահում Միջազգային քրեական դատարանին։

Հարց է առաջանում, եթե 2021 թվականին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, առաջխաղացել է, 2022-ին կատարել է նոր հանցագործություններ, Հայաստանը մշտապես գտնվում է այդ սպառնալիք ներքո, ինչո՞ւ Հայաստանը չի մեծացնում իր տարածքների և հայերի պաշտպանվածությունը լրացուցիչ փաստաթղթեր ստորագրելու Միջազգային քրեական դատարանի յուրիսդիկցիան, նաև ագրեսիայի հանցագործության համար ճանաչելու նպատակով։ Կարծում եմ՝ պատճառը բացառապես քաղաքական է»։

Նա նշեց, որ Հայաստանի կողմից նաև պասիվություն է տեսնում Միջազգային քրեական դատարանը գործարկելու հարցում։

«Պետությունը կարող է իրավիճակը հղել միջազգային քրեական դատարանին։ Մենք տեղյակ ենք, բազմաթիվ այլ ՀԿ-ներ փաստաթղթավորել են մի շարք հանցագործություններ, այդ թվում բռնի տեղահանումը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Այդ փաստերը, ապացույցները ունենալով՝ Հայաստանն առ այսօր իրավիճակը չի հղել Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանը նույնիսկ զգուշավորություն է դրսևորում պետության պատասխանատվության խնդիրներ բարձրաձայնելիս, իսկ նրանք, որոնք առնչում են անձերի նկատմամբ սահմանափակումներին, որևէ գործելակերպ չկա։ Այստեղ մենք միտումնավոր պասիվություն ենք տեսնում։

Նույնակերպ մոտեցում ես տեսնում եմ պատժամիջոցների հարցում։ ԵՄ-ն ունի մարդու իրավունքներին առնչվող ակտ, որի նպատակը մարդու իրավունքների, պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավվածություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին քաղաքական պատժամիջոցների ենթարկելն է։ Այս գործիքներն ինտենսիվորեն կիրառվեց վերջին տարների ՌԴ, Բելառուսի բարձրաաստիճան պաշտոնյաներ նկատմամբ։

Արցախում, Հայաստանում հանցագործություններն իրենց բնույթով ավելի ծանր են, բռնի անհետացման բազմաթիվ դեպքեր կան, չմոռանանք տասնյակ գերիներ այս պահին գտնվում են անհայտության մեջ, շատերը խոշտանգվում են, կամայական ազատազրկվում են, մենք եվրոպական տարածքում ունենք խաղաղ բնակիչների գլխատման դեպքեր, որոնք ահաբեկման, ատելության սերմանման նպատակ են հետապնդում։

Այ գործելակերպն ամբողջովին ընկնում է սանկցավորվող գործելակերպի ներքո, սակայն քայլեր չեն ձեռնարկվում այս առնչությամբ»,- մանրամասնեց Ս.Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ակտիվ է ՄԱԿ հարթակում, որտեղ դիվանագիտական, քաղաքական առումով ունի առավելություն՝ հաշվի առնելով, որ թուրքական, իսլամական երկրներն ապահովում են քվեների որոշակի քանակ։

«Նրանք «արևմտյան Ադրբեջանի» թեզերին զուգահեռ, որպես լրջագույն մարդասիրական խնդիր, փորձում են ներկայացնել ականների հարցը։ Վերջին ամիսների ընթացքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մի քանի նախաձեռնություններ են մեկնարկել, որոնց նպատակը Հայաստանին մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրելն է. սրանով հայելային պատկերն է ստեղծվում, որ ոչ թե Հայաստանը, հայերը զոհերը են, այլ ծրագրավորում են հանցագործությունները և Ադրբեջանը թե նախորդ տարիներին, թե ներկայումս տուժում է Հայաստանի գործողություններից, այդ թվում ագրեսիվ գործելակերպից»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Լրահոս

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը

Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին