Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի. Անի Բադալյան


ՀՀ ԱԳ նախարարի՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հարցազրույց է տվել Radio Senado-ին, որը հեռարձակվում է Բրազիլայի 100-ից ավել քաղաքներում՝ շուրջ 2 մլն ունկնդրով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի կնքման ուղղությամբ զարգացումներին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս երկու ուղղություններին՝ սահմանազատմանն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Բրազիլիայի հետ երկկողմ հարաբերություններին: «Խաղաղության գործընթացի առաջին կոմպոնենտը խաղաղության պայմանագիրն է։

Վերջին երեք տարիների ընթացքում պայմանագրի տեքստի շուրջ եղել են ծավալուն բանակցություններ, հանդիպումներ երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների միջև, ինչպես նաև տեղի են ունեցել տեքստի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ։

Եվ վստահ եմ, որ հետևել եք զարգացումներին. մենք հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Այսպիսով, Հայաստանը, ընդունելով պայմանագրի վերջին տարբերակը, հնարավորություն տվեց ասել, որ տեքստը համաձայնեցված է, և բանակցությունները ավարտված են։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է՝ ե՞րբ է պայմանագիրը ստորագրվելու։ Եթե տեքստը պատրաստ է, ապա ե՞րբ է ստորագրման պահը։ Համապատասխանաբար մենք առաջարկեցինք Ադրբեջանին ստորագրել պայմանագիրը, սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սա է ՀՀ տեսլականը»։ Անդրադառնալով այդ օրերին Ադրբեջանից հնչող՝ զինադադարի խախտումների մասին հայտարարություններին՝ Անի Բադալյանը նշել է. «Կարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի, ճիշտ հակառակը. մենք շահագրգռված ենք, որ սահմանին կայունություն լինի, և մեր նախաձեռնությունները դա են ապացուցում։ Ավելի շատ կանխատեսելիություն և ավելի հստակություն ունենալու համար մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմ»: Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության վերաբերյալ Անի Բադալյանը նշել է հետևյալը. «Հայաստանի և Բրազիլիայի հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են։ Մեր երկու երկրների միջև կա դինամիկ քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում։ Իհարկե, այս համատեքստում պետք է նշեմ նախարար Միրզոյանի այցը, որի շրջանակում տեղի ունեցավ երկու նախարարների հանդիպումը։ Կարող եմ միանշանակ ասել, որ օրակարգը բավական լայն էր։ Առանցքում մենք ունենք քաղաքական երկխոսություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև այն ժողովրդավարական արժեքների, որոնք, մեր համոզմամբ, մենք խորապես կիսում ենք Բրազիլիայի հետ»։ Հայաստանի և Բրազիլիայի հարաբերությունների մասին խոսելիս կցանկանայի անդրադառնալ ևս երկու հանգամանքի: Առաջինը՝ Բրազիլիան Լատինական Ամերիկայի առանցքային գործընկերներից է, և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկն էլ այս տարածաշրջանի հետ հարաբերությունների խորացումն է: 2024 թ. հենց այս օրերին տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցն Ուրուգվայ և Արգենտինա: Մենք դիտարկում ենք Լատինական Ամերիկայի երկրների հետ այս գործընկերությունն ավելի լայն տեսանկյունից՝ որպես գործընկերներ, որոնց հետ կարող ենք համագործակցել բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ միջազգային օրակարգով: Օրինակ՝ Բրազիլիայի հետ համագործակցության կոնկրետ թեմաների շարքում են կայուն զարգացումը և բնապահպանական հարցերը: Ինչպես գիտեք, Բրազիլիան Բելեմում կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանն անցյալ տարի քվեարկությամբ ստացավ Երևանում COP17-ի հյուրընկալման իրավունքը: Այսպիսով, մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Բրազիլիայի հետ՝ թե՛ փոխայցելությունների, թե՛ համատեղ կազմակերպվող միջոցառումների միջոցով:

Լրահոս

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Լրացուցիչ նորություններ

...

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն