Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատախազությունը համառ է ու անզիջում. Աննա Վարդապետյան


Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում 2024 թվականին կատարված աշխատանքները։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,Հարգելի՛ գործընկերներ,Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը:Հաղորդման մեջ շարադրված են Դատախազության՝ որպես միասնական համակարգի, 2024 թվականի գործունեության դինամիկան և արդյունքները: Հաղորդումը ներառում է՝

պետական (համայնքային) շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալ ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները,

հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ քրեական վարույթի նախաձեռնումից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների ու հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն,


զինվորական ծառայության ու պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:


Դատախազությունն ականջալուր է իրեն հասցեագրված յուրաքանչյուր բողոքի, պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ բառապաշարով շարադրված յուրաքանչյուր դիմումի, հաղորդման, խնդրանքի ու պահանջի: Դրանք ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում՝ քննարկվում քաղաքացիների հետ ընդունելությունների ընթացքում և, իրավական լուծման հնարավորության դեպքում, Դատախազության լիազորությունների շրջանակներում՝ ստանում լուծում:Լուծման ելակետը տուժողի իրավունքների պաշտպանությունն է, իսկ հանրության վստահությունը՝ Դատախազության գործունեության արդյունավետության գնահատման առաջնային ցուցիչներից:

Դատախազությունը համառ է ու անզիջում, եթե իրավական հարցադրումը կապված է հափշտակված հանրային բարիքի, պետության ու համայնքի սեփականությունից ապօրինաբար դուրս բերված գույքի վերադարձին:Դատախազությունը կարևորում է միջազգային հարթակներում և օտարերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ շփումներում փոխադարձ վստահության վրա հիմնված և շարունակաբար կատարելագործվող փոխգործակցությունը:Դատախազությունը, ապահովելով Հայաստանի Հանրապետության լավագույն շահը, իրավական օգնության շրջանակներում հետևողական է Հայաստանից դուրս բերված ակտիվների սառեցման ու վերադարձի աշխատանքներում:

Լիահույս եմ, որ Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր:

Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝

Պետության և համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ:


Ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որտեղ վերադարձվում են պետությունից և համայնքներից հափշտակված դրամական միջոցները:


Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 40.6%-ով ավելի վարույթ (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող), քան 2023 թվականին:


Դատարանում քննվել և ավարտվել է 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:


Դատախազությունը՝ որպես միասնական համակարգ, ձգտում է կարգապահության, բարեվարքության ու պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողի: Այդ նշաձողին հասնելու համար անհրաժեշտ որակներից է անձնազոհությունը: Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»:

Լրահոս

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Արամ Գրիգորյանը պետք է առյուծի սիրտ կերած լիներ, որ չկալանավորեր Գագիկ Խաչատրյանին. Երեմ Սարգսյան
Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա լոգանքի, սանհանգույցից օգտվելու հնարավորություն չունի. Երեմ Սարգսյան
ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը

Լրացուցիչ նորություններ

...

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն