Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Համագումարի գարնանային քարոզչական գագաթնաժողովում


Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական Համագումարի 2025թ.-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

Համագումարից հայտնում են, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

«Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել է, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»:

Գործարար, բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, իր հոր ուժեղ ջատագովն է հրապարակայնորեն և լրատվամիջոցներում՝ հայ ռազմագերիների վերաբերյալ այդքան անհրաժեշտ իրազեկվածությանը հասնելու համար: CNN-ի թղթակից Քրիստիան Ամանփուրին տված հարցազրույցում նա դատապարտել է Բաքվում իր հոր դատական ​​լսումների «թափանցիկության իսպառ բացակայությունը», որտեղ նա անօրինական կերպով պահվում է Ադրբեջանի բռնապետական ​​ռեժիմի կողմից:

Իր վերջերս հրապարակված տեսաուղերձում Դավիթ Վարդանյանը կոչ է արել «մեր աշխարհասփյուռ ազգին պայքարել այն կեղծ դատավարությունների դեմ, որոնք տեղի են ունենում Բաքվում ընդդեմ իր հոր և մեր մյուս հայրենակիցների, ովքեր իրենց բոլոր ուժերը տվեցին հանուն Արցախի ազատության»։

Համագումարի 2025թ․-ի Գարնանային Քարոզչական գագաթնաժողովը նախատեսված է երկուշաբթի՝ մարտի 31-ից մինչև չորեքշաբթի, ապրիլի 2-ը, և կներառի տեղեկատվական ճեպազրույցներ, պանելային քննարկումներ ու հանդիպումներ կոնգրեսականների հետ: Ողջույնի ընդունելություն տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 1-ին, ժամը 19:00-21:00: Լրացուցիչ տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք սեղմել այստեղ»,- նշված է համագումարի հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արցախն ու Հռչակագիրը՝ Սահմանադրության նախաբանից դուրս․ Փաշինյանի հրաժարականի պայմանը
Ընդդիմությունը առաջիկա գործողությունների մասին կհայտարարի․ Արթուր Խաչատրյան
Ահաբեկիչների հետ չեն բանակցում․ քանի՞ անգամ պետք է կրկնել․ Խաչատրյանը՝ Փաշինյանին
Ուղիղ․ Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Ինչպե՞ս եք թույլ չտալու ընդդիմությանը խորհրդարան անցնել․ հարց՝ ՔՊ-ականներին
Կամ ընդդիմությունը կտա անհրաժեշտ 6 ձայնը, կամ կգնանք արտահերթ ընտրությունների
Նոր Սահմանադրություն՝ Փաշինյանի չառաջադրվելու դիմաց. ի՞նչ է առաջարկում վարչապետը
Նոր Սահմանադրությամբ հրաժարվում ենք Հռչակագրից՝ կոնֆլիկտի տրամաբանությունից․ Փաշինյան
Երկիրը հյուծվել է կոնֆլիկտի տրամաբանության պատճառով, որն էլ օլիգարխներ է ստեղծել․ Փաշինյան
Նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մանդատը ստացել ենք ընտրությունների արդյունքում․ Փաշինյան
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ձգտում ընդարձակման
Թրամփը պնդում է՝ Իրանը սաստկացրել է հրթիռային և անօդաչու հարձակումները
Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը
Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը. Նիկոլ Փաշինյան
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը
Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց

Լրացուցիչ նորություններ

...

Ամրապնդել պետականության հիմքերը. ի՞նչ նոր դրույթներ է առաջարկում նոր Սահմանադրությունը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16