Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան. Արմեն Այվազյան (տեսանյութ)


Երեկ ԱՄՆ-ն սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ, որն իրականում միտված է տարածվելու Իրանի վրա։ Դատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա մերձավոր թիմակիցների հայտարարություններից, նրանք պատրվակ են փնտրում Իրանին հարվածելու համար։Զուգահեռաբար ու համաձայնեցված կերպով այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ կես օրվա ընթացքում սպանելով ավելի քան 400 պաղեստինցի։

ԱՄՆ-ի պատերազմը Եմենի հութիների դեմ և Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը մի քանի օրում չեն դադարելու։ Ամեն ինչ կարող է մեկ ակնթարթում այնպես սրվել ու պայթել, որ Ուկրաինայում պատերազմը խաղուպար կթվա։ Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչպիսի ծավալներ կարող է ընդունել Մերձավոր Արևելքում այդ մեծ պատերազմը։Պատերազմի մեջ կարող են ներգրավվել Իսրայելը, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, Իրանը, Եգիպտոսը, Հորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները, Սիրիան, Լիբանանը, մի շարք այլ արաբական պետություններ, Թուրքիան։

Պատերազմը կարող է ընդունել «բոլորը բոլորի դեմ» սկզբունքը՝ Եմենը՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Էմիրությունների դեմ, Սիրիան՝ Լիբանանի դեմ, քրդերը՝ Թուրքիայի դեմ, Եգիպտոսը՝ Իսրայելի դեմ, Ադրբեջանը՝ Իրանի և Հայաստանի դեմ և այլն։

Ինչպիսի՞ պատասխան կարող է տալ Իրանը՝ լայնածավալ հարձակման ենթարկվելու դեպքում։Նախ, հրթիռային հարվածներ կհասցվեն Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին և հրամանատարական կետերին, որոնք տեղակայված են Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Քաթարում, Իրաքում, Թուրքիայում, Կիպրոսում։

Հրթիռային հարվածներ կհասցվեն նաև ԱՄՆ ռազմածովային ուժերին և ավիակիրներին։ Ադրբեջանից Իրանի դեմ որևէ թշնամական գործողություն կարող է պատճառ դառնալ, որ Իրանը հարվածի նաև Ադրբեջանին՝ ընդհուպ ներխուժի Ադրբեջան, ինչն իր հերթին ավտոմատ կերպով պատերազմի մեջ կմտցնի Թուրքիային։Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։

Հայաստանի դեմ հարձակման նպատակը ոչ միայն Թուրքիայի հետ միացումն է, Հայաստանի ոչնչացումն ու Մեծ Թուրանի կառուցումը, այլև Իրանին Հայաստանի վրայով իր հյուսիսային վերջին ճանապարհից զրկելը։ Եթե Իլհամ Ալիևը համոզվի, որ Իրանը շատ է թուլացել ստացած հարվածներից, նա չի վարանի զորք մտցնել նաև հյուսիսային Իրան՝ այսպես կոչված Հարավային Ադրբեջանում թյուրքախոս իրանցիների ապստամբություն գրգռելու նպատակով։ Այնպես որ՝ Ադրբեջանի ֆաշիստներն իրենք էլ հաճույքով կհարձակվեն Հայաստանի վրա, բայց այդ քայլն իրենց նաև հանձնարարված է իր իսրայելյան, թուրքական և արևմտյան ավագ դաշնակիցների կողմից։Ո՞ւմից Հայաստանը կարող է օգնություն ստանալ՝ հարձակման ենթարկվելու դեպքում։ Դատելով բոլոր առկա տեղեկություններից՝ ո՛չ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն գործնական, ռազմական օժանդակություն Հայաստանին չեն ցուցաբերի։ Իսկ դատարկ խոսքերով աջակցությունն արժեք չի ունենալու։ Մենք լինելու ենք կա՛մ լիովին միայնակ, կամ, հնարավոր է, Իրանն այս անգամ կփորձի իր ամբողջ ռազմական ուժով թույլ չտալ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հաջողությունը՝ կանխելով նաև իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ անխուսափելի զուգահեռ կամ հետագա ոտնձգությունները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ։Կարճ ասած՝ տարածաշրջանում իրավիճակը կարող է զարգանալ ամենավատ ու անկանխատեսելի սցենարներով։Ամենակարևոր հարցը. պատրա՞ստ է Հայաստանը պաշտպանական պատերազմ մղել, կատաղի պաշտպանական պատերազմ։ Այս հարցին պատասխանելուց առաջ, պետք է հիշենք, որ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում ունենալ միայն զենք, որը, շատ կամ քիչ չափով Հայկական բանակն ունի։ Բանակից, նրա հրամանատարությունից և ամբողջ ժողովրդից պահանջվում են նաև մարտական ոգի, միասնություն և կամք։ Ո՞վ և ե՞րբ պետք է ներարկի և ամրապնդի այդ անհրաժեշտ հասարակական հատկանիշները, որոնք ինքնստինքյան չեն առաջանում։

Ի՞նչ են անում այս ուղղությամբ Փաշինյանն ու իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն։

Ճիշտ է՝ քնեցնում են հայ ժողովրդին՝ «Խաղաղության պայմանագրի» մասին հեքիաթներ պատմելով։

Իսկ ի՞նչ է անում խորհրդարանական «ընդդիմությունը». գործնականում՝ ոչինչ, զբաղվում է ժամավաճառությամբ։Կարճ ասած՝ տխուր և անպատրաստ վիճակ է։Սակայն մեր հայրենիքը, մեր ազգային արժանապատվությունը ամեն դեպքում պետք է պաշտպանենք։

Հայաստանին այսօր, ավելի քան երբևէ, պետք է ՀԱՅԿԱԿԱՆ ռազմաքաղաքական ղեկավարություն։Խոսքս ուղղում եմ հայ զինվորականությանը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՕՋԱԽՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՊԵՏՔ՝ ՉՆԱՅԵԼՈՎ ՈՒԺԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ։

ԱՌԱՋՆ ԱՍՏՎԱԾ։

Լրահոս

Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Հայկ Սարգսյանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին, թե չէ ընտրություններից հետո կձերբակալեն իրեն (տեսանյութ)
Կարևոր
Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել․ «Իշխանություն»
Իշխանության վերջին 2 ամիսն են ապրում.ադեկվատությունը կորցրել են. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Չեխիայի խորհրդարանի խոսնակը Զելենսկու՝ Օրբանի մասին մեկնաբանությունները անվանել է «լուծարման սպառնալիք»
Շտապ
Իրանը գերծանր հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ
Քաղաքական լարվածությունը աճում է աշխարհում.Փաշինյանը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին (տեսանյութ)
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Կարևոր
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ
Քարաթափում Կարբիի ձորում
Ադրբեջանի ՊՆ-ն ևս դատապարտել է Թուրքիայի վրա հարվածը
Մրցակիցը ՔՊ-ն չէ, գլոբալիստներն են. կարո՞ղ են ընտրության մասնակիցները միայնակ պայքարել. Բադալյան (տեսանյութ)
11 երկիր դիմել է Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի համար. Զելենսկի
Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք
Ալիեւը շնորհավորել է Իրանի նոր գերագույն առաջնորդին

Լրացուցիչ նորություններ

...

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին

Խաչիկ Գալստյանը 2 օրից կլինի տանը․ փաստաբան

Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինչպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց․ Շարմազանով

Սյունիքի, մասնավորապես Կապան համայնքի փակվող դպրոցների ցանկը (Լուսանկար)

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք. Էդուարդ Շարմազանով

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան