Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դառը մթերքները կարող են դանդաղեցնել ծերացումը. Պարզել են գիտնականները


Դառը մթերքները կարող են պայքարել հիպերտոնիայի, սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի դեմ և դանդաղեցնել բջիջների ծերացման գործընթացը։ Սա ցույց է տվել Չինաստանի Luohe University of Professional Food Engineering-ի գիտնականների հետազոտությունը։ Արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում։

Գիտնականները նման եզրակացության են եկել նախորդ գիտական աշխատությունների մետավերլուծության արդյունքում, որոնց հետազոտության թեման դառը նյութերի՝ ալկալոիդների, պոլիֆենոլների, տերպենոիդների և ամինաթթուների հատկություններն էին։

Դառը նյութեր կան բնական մթերքներում, ինչպիսիք են հնդկաձավարը, դառը դդումը, դանդելիոնը, հատիկները, ընկույզը և սուրճը: Այս նյութերը ոչ միայն սննդին տալիս են կոնկրետ համ, այլեւ մի շարք դրական ազդեցություններ են ունենում։ Օրինակ՝ դրանք օգնում են կանխել հիպերտոնիան, նվազեցնել շաքարի և ճարպերի (տրիգլիցերիդների) մակարդակը արյան մեջ, ինչպես նաև ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտ և հակաբակտերիալ ազդեցություն։

Հատկապես կարևոր է, ըստ գիտնականների, դառնության հակաօքսիդանտ ազդեցությունը, որն օգնում է բջիջները պաշտպանել անկայուն մոլեկուլների պատճառած վնասներից: Հակաօքսիդանտները նաև դանդաղեցնում են ծերացումը և օգնում կանխել սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը:

Ինչպես նշում են գիտնականները, դառը մթերքները նույնպես դրական են ազդում մարսողության վրա՝ լավացնելով ստամոքսի թթվի և լեղու արտադրությունը, ինչպես նաև նպաստում են ճարպերի ավելի լավ մարսմանը։ Դառը մթերքները հատկապես օգտակար են շաքարային դիաբետով և գիրություն ունեցող մարդկանց համար. դառը մթերքները նվազեցնում են ախորժակը և օգնում են հաղթահարել քաղցրավենիքի հանդեպ հակումը:

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Լրահոս

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»
«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ
«Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները
Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածություն
Չինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբ
Թրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»
Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի
Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան
Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում
Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն
Այնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ
Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)
Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան
Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը
ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին
Գրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)
Հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա
Արևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

«Միայն պետք է արտասանել Արցախի անունը, և նրանք պատրաստ են օգնել». Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը հերթական առիթն էր, որ արցախցիները հանդիպեցին միմյանց

NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна

«Ցեղասպանության ավարտը».Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

«Զոհ աստվածներին». պատահական զբոսանքը Նորվեգիայում հանգեցրել է սենսացիոն գտածոյի

Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները

Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը

Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբ

Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահից

Գիտնականները պարզել են, որ պղպեղի տերևները կարող են դանդաղեցնել ճարպի նստեցումը

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար

ՆԱՍԱ-ն պատրաստում է տեխնոլոգիական բազա դեպի Մարս թռիչքների համար

«Մենք գրեթե աղետ ունեցանք»․ NASA-ի ուշացած խոստովանությունը

Գիտնականները զգուշացնում են ֆիթնես հավելվածների հոգեկան առողջության համար ռիսկերի մասին

Գիտնականները պարզել են, թե ինչպիսի քայլվածք է «բացահայտում» ինքնավստահ տղամարդուն

Գիտնականները հարաբերություններում հոգեոպաթիայի թաքնված նշան են հայտնաբերել

Գիտնականները գտել են շագանակագեղձի քաղցկեղի գեները «անջատելու» միջոց

Հայտնաբերվել են տարեցների շարժունակության համար վտանգավոր ապրանքներ