Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկն է, որը զարգացնելու ուղղությամբ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են, սակայն խոսքերի համեմատ ունենք իրավիճակ, երբ ամբողջովին չի օգտագործվում Հայաստանի ողջ պոտենցիալը։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ապագայում ուղղակի կարող է դառնալ ոչ մրցունակ, քանի որ բազմաթիվ երկրներ ուղղակի մրցում են միմյանց հետ ավելի շատ զբոսաշջիկներ իրենց կողմը գրավելու նպատակով։ Ու ամենակարևոր ուղղությունն այս ոլորտում ծառայությունների մատուցումն է, առաջին հերթին՝ կացության կամ հյուրանոցային։ Իսկ այս ճյուղում Հայաստանն էական թերացումներ ունի։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել Հայաստանի կացության ծառայությունների ոլորտը։

Այնպես չէ, որ Հայաստանում բարձրորակ ծառայություններ չեն մատուցվում, այլ խնդիրն այս հարցում նաև համապատասխան գովազդի, միջազգային ասպարեզում ներկայանալու պակասի ու ոչ թիրախայնության մեջ է։ Թերևս այս հանգամանքը նկատի ունենալով է պայմանավորված, որ կառավարությունը սահմանել է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը միանշանակ դրական է, քանի որ միտված է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։Բայց միայն կարգի հաստատմամբ հնարավոր չէ առաջընթաց գրանցել։ Նախ՝ պետք է Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճիշտ գովազդել։ Ստեղծել գին – ծառայություններ հարաբերակցության մրցունակ միջավայր, ցույց տալ Հայաստանի առավելությունները։ Ծառայությունների յուրահատկությունն ընդգծելու տեսանկյունից կարելի է հաշվի առնել նաև վրացական փորձը, թե ինչպես են նրանք այդ համատեքստում գովազդում իրենց ուտելիքները, մշակութային միջավայրն ու գեղատեսիլ բնությունը, այն պարագայում, երբ մենք այդ բոլոր առումներով չենք զիջում մեր հարևաններին: Դե, ծովը չհաշված: Հայաստանը հաստատ պակաս հնարավորություններ չունի թե՛ խոհանոցի, թե՛ պատմական ու մշակութային միջավայրի, թե՛ գեղատեսիլ բնության տեսանկյունից։ Բայց Վրաստանում մեծ ուշադրություն են դարձնում այդ ամենի «փաթեթավորմանը»։Օրինակ՝ որևէ փողոց կարող են զարդարել ու այնպես ներկայացնել տարբեր հարթակներում, որ գրավի բազմահազար արտերկրյա զբոսաշրջիկների, ընդ որում՝ բարձր որակի նկարներով ու տեսանյութերով։ Այստեղ, ահա, զիջում ենք: Բացի այդ, Վրաստանում համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծել, իսկ Հայաստանն այս տեսանկյունից դեռևս շատ ու շատ անելիքներ ունի։ Բացի ճանապարհներից ու համապատասխան տրանսպորտային միջոցներից, պետք է ուշադրություն դարձնել նաև առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող հարցերի, ինչպես, օրինակ՝ զուգարանների տեղաբաշխումն է։ Որակական առումով ևս կառուցվածքային փոփոխություններ են պետք, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց զգան հարմարավետ միջավայրում՝ համարելով, որ իրենց բարձրորակ ծառայություններ են մատուցվում։ Ու պետք է մեխանիզմներ ստեղծել գների կամայական բարձրացումը կանխելու ուղղությամբ։ Իսկ այս քայլերը կարելի է սկսել առաջին հերթին հենց վարձակալության գների ու տաքսի ծառայությունների խնդիրը կարգավորելուց։Ի՞նչ ունենք արդյունքում: Իսկ ունենք այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի էական նվազում է նկատվում։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների, 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ. սեպտեմբերին՝ 260 618, այսինքն՝ այս տարի 24 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել։ Մյուս կողմից էլ՝ ոլորտը դիվերսիֆիկացնելու և բազմակողմ աշխատանք տանելու խնդիր կա։ Որպես կանոն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների առյուծի բաժինը լինում է Ռուսաստանից։ Այս տարվա սեպտեմբերին ևս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Ու եթե ռուսական ուղղության հետ հանկարծ խնդիր առաջանա, Հայաստանի զբոսաշրջությունն էականորեն կտուժի։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տեղում հայտնված Վրաստանից եկած զբոսաշրջիկների ցուցանիշներին, ապա այդ երկրից մեր հայրենակիցներն են հիմնականում այցելում, և դժվար է նրանց դիտարկել որպես զբոսաշրջիկ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ


Լրահոս

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»